Քաղաքական 14:51 29/10/2021 Հայաստան

Կարեն Վրթանեսյան. Բայց մի՞թե պետական դավաճանություն չէ նախագահի կամ վարչապետի երդումը դրժելը

«Մարդկանց գիտակցության մեջ մի միֆ է ստեղծվել, որ իբր 1991-93 թվականներին մենք ունեինք հզորագույն, արդեն կազմավորված բանակ, պետություն, իսկ դրանից հետո  ինչ-որ մարդիկ այդ ամենը թալանել են, մինչդեռ ում մեղադրում են թալանելու մեջ, իրականում հենց նրանք են զրոյից կազմավորել բանակը, նրանք են բանակի հիմնադիրները»,-ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Նա վստահ է, որ 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանի դեմ պատերազմ սկսելու որոշում Ադրբեջանում չկար։

«Մինչ այդ մշտապես հայտարարվել է, որ Ադրբեջանն ամեն օր պատրաստվում է  պատերազմի, կգնար դրան, թե չէ, կախված էր մեզանից ու միջազգային իրադրությունից։ Եթե Ալիևը գիտեր, որ այդ պատերազմը չէր մարսի, բնականաբար չէր սկսի»,-ասաց Վրթանեսյանը։

Նրա խոսքով, 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում անկայուն և քաոսային վիճակ էր ստեղծվել, ու եթե Ադրբեջանը հստակ որոշում ունենար, ապա պատերազմ կսկսեր հենց այդ ժամանակ։

«Մենք «Ռազմինֆո»-ում ունեինք պատերազմի վտանգի ներքին սանդղակ։ Փաշինյանի վարչապետ դառնալուց օրեր անց մենք այդ սանդղակում ամենավտանգավոր վիճակն էինք նշել՝ կարմիր։ Ադրբեջանցիները Նախիջևանում քայլեր արեցին ու մնացին անպատիժ, երկու հայկական բարձունքի մեջտեղում մի այնպիսի դիրք գրավեցին, որ միջին դիմադրության դեպքում անգամ չէին կարող։ Դա հնարավոր էր միայն քաոսի պայմաններում, որ Հայաստանում էր տիրում, պետական կառույցները չէին աշխատում»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ պայմաններում որևէ այլ գործողության ադրբեջանցիները չդիմեցին։

Փորձագետի խոսքով, նրանք այդ ժամանակ կողքից նայում էին ու իրենց համար եզրակացություններ անում, քանի որ իրենք էլ լավ չէին հասկանում, թե ինչ է տեղի ունենում։

«Ինձ թվում է, որ նրանք թև առան Դուշանբեի հանդիպման ժամանակ։ Իլհամ Ալիևը, որ տարիներ շարունակ եփված էր միջազգային հարթակներում, մի քանի նախադասություն փոխանակելուց հետո, հասկացավ, թե ում հետ գործ ունի։ Ես չեմ կարող ասել, այնտեղ գաղտնի բան պայմանավորվել են, թե չէ, բայց մենք հասկանում ենք, որ հրադադարի խիստ պարտադրած պայմանավորվածությունն Ադրբեջանն օգտագործելու է իր սահմանների ամրապնդման համար։ Եվ հենց այդպես էլ եղավ »,-ասաց Վրթանեսյանը։

Նա նշեց, որ մի քանի ամիս ադրբեջանցիներն ակտիվ ամրաշինական աշխատանքներ էին իրականացնում, ինչը նախկինում չէին կարող մի պարզ պատճառով, նրանց տեխնիկային կխփեին։ Մինչդեռ հայկական կողմից ակտիվ աշխատանքներ չեղան։

Վրթանեսյանը խոսեց նաև Ադրբեջանի հյուսիսարևելյան սահմանին տեղակայված զինված ուժերը սահմանապահ զորքով փոխարինելու  և որպես ռեզերվ ազատելու մասին, ինչը ՀԱՊԿ-ը դիտարկել էր ռիսկ դեռ 2020 թվականի սեպտեմբերին։

«Իմ  կարծիքով, Ադրբեջանում պատերազմի որոշումը կայացվել է աստիճանաբար։ Դրան եկել են՝ տեսնելով Հայաստանի պետական կառավարման համակարգում իրավիճակը, տեսնելով, թե ինչպես է այդ համակարգն արձագանքում այս կամ այն ճգնաժամերին»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ ընթացքում բանակում սկսել էին կադրային փոփոխություններ։

Երկուսուկես տարում ԶՈՒ ԳՇ պետը փոխվել էր երեք անգամ, Արցախի ՊԲ հրամանատարը՝ երեք անգամ, փոխվել էին բանակային կորպուսների հրամանատարները։

«Նախորդ իշխանությունները մտածված կերպով ՊԲ հրամանատար նշանակելուց առաջ այնպես էին անում, որ մարդը ճանաչեր ամբողջ զինված ուժերի համակարգը, այդպես է եղել թե Լևոն Մնացակայանի, թե Կարեն Աբրահամյանի դեպքում։ ՊԲ վերջին հրամանատարն այդ ռոտացիան չէր անցել ու նա չպետք է նշանակվեր այդ պաշտոնին, նա այդ պահի լավագույն թեկնածուն չէր։ Իսկ Ադրբեջանը հստակ տեսնում էր, որ  քանդվում է պաշտպանական համակարգը»,-նշեց նա։

Վրթանեսյանը որպես Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու որոշմանն օգնած գործոն գնահատեց կառավարության նաև այն նիստը, որտեղ քննարկվում էր քովիդի համավարակի դեմ պայքարը, որտեղ մի ստորակետի շուրջ համաձայնության գալ չէր ստացվում, որտեղ հրապարակվեցին գաղտնի տվյալներ ռազմավարական պաշարների մասին։

«Դու Ադրբեջանում որոշում կայացնող ես ու տեսնում ես, որ պետական համակարգում նման իրավիճակ է։ Իսկ պատերազմը ոչ թե բանակների, այլ պետական կառավարման համակարգերի բախում է։ Այս իրավիճակում ակնհայտ էր, որ Ադրբեջանը գնում է պատերազմի, 30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանի համար ստեղծվեց հնարավորությունների պատուհան, կողքից կար Թուրքիայի շահը։ Ադրբեջանն այդ ավանտյուրային գնաց՝ տեսնելով Հայաստանի պետական կառավարման համակարգի վիճակը»,-ասաց նա։

«Ռազմինֆո»-ի համակարգողը հիշեցրեց, որ սեպտեմբերի 22-ին կայքում հրապարակվեց նյութ, որտեղ փաստարկված նշվում էր՝ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական արկածախնդրության։
«Դա ակնհայտ էր։ Մարդիկ արդեն հսականում էին, որ դա օրերի հարց էր։ Մի շատ պարզ բան, պատերազմից հնարավոր էր խուսափել։ Ես պնդում եմ, նույնիսկ պետական կառավարման, պաշտպանական ավերված համակարգերով սեպտեմբերի 25-ին, 27-ին, 30-ին Հայաստանը հնարավորություն ուներ, եթե նույնիսկ չհաղթելու, ապա ոչ ոքի անելու։ Իսկ գուցե նաև հաղթելու։ Նույնսիկ այդ խայտառակ կառավարման պայմաններում Ադրբեջանից պահանջվեց 44 օր ինչ-որ բանի հասնելու համար։ Իրենք գործում էին վերջին ռեսուրսներով։ Ես ասում եմ՝ նախկինում եղել են սխալներ, բայց դրանից ոչ մեկ չի կանխորոշել պատերազմի սկիզբը, դրանցից ոչ մեկ չի կանխորոշել պարտությունը»,-ասաց նա։

Նրա խոսքով, պատերազմի պարտության մասին հարցերին պատասխան տալու համար պետք է լինեն քրեական գործեր, որոնք կպարզեն, պարտությունը դիտավորյա՞լ էր, թե՞ անշնորհքության, անկազմակերպվածության հետևանք։

«Եթե մի կողմ դնենք թշնամու հետ համաձայնություն ունենալ-չունենալու հարցը, եթե ասում ենք պետական դավաճանություն, դա պատկերացնում ենք, որ Էրդողանը կամ Ալիևը փող է տվել, որի դիմաց այստեղ քայլեր են արվել։ Բայց մի՞թե պետական դավաճանություն չէ  նախագահի կամ վարչապետի երդումը դրժելը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պատասխանների առումով հիմարությունների շարանը թույլ չի տալիս իրեն հավատալ, որ պարտությունը պատահականություն է։

«Դա անհնրաին է բացատրել զուտ ապուշությամբ, քանի որ այդ կարգի ապուշները չէին կարող իշխանությունը պահել։ Մենք շատ լավ տեսանք, թե ինչպիսի վճռականությամբ պայքարեցին իշխանության համար այն պայմաններում, որի դեպքում Չերչիլը չկարողանար իշխանությունը պահել։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ իշխանություն պահել, ո՞նց է լինում, որ մի հարցում վիրտուոզ աշխատանք է, մյուս հարցերում նման տապալումներ են։ Այս հարցերը պետք է բարձրացնեն իրավասու մարմիններն ու քրեական գործերում ներգրավվեն տարբեր խաղացողների»,-ասաց Վրթանեսյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}