Քաղաքական 17:36 01/11/2021 Հայաստան

Արմեն Գևորգյան. Խաղաղության հայկական մոդելի և ազգային ինքնիշխանության մասին

Այկընտրանքային նախագծեր նախաձեռնությունը տարածել է   ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«2016 թվականից ի վեր բազմիցս հայտարարել և շարունակում եմ հաստատել, որ մեր հասարակության բարեկեցության երեք հիմնական մարտահրավերներն են՝ խաղաղությունը, կրթությունն ու արդարությունը։ Դրանք հատկապես արդիական դարձան 44-օրյա պատերազմից հետո։ Տարբերությունն այն է, թե ինչ նկատի ունենք, օրինակ, խաղաղություն ասելով 44-օրյա պատերազմից առաջ և դրանից հետո։

Հատկապես վերջին երեք տարիները ցույց տվեցին, թե որքան դեֆորմացված է մեր հասարակությունն իր ակնկալիքներով ու պատկերացումներով, որքան խորն են բացասական լատենտ տրամադրությունները և որքան են դրանք քայքայիչ մեր պետականության համար։ Այս երեք գործոններից, հատկապես խաղաղության գործոնը, վերածվել է անկախ հայկական պետության գոյության որոշիչ պայմանի։

Հանրային  կարծիքի վերջին ուսումնասիրությունները  ցույց են տալիս, որ անվտանգությունը դարձել է առաջնահերթ խնդիր Հայաստանի բնակչության մեծամասնության համար։ Բայց քչերը կարող են տալ իրենց սեփական բացատրությունը, թե ինչ է անվտանգությունը: Ակնհայտ է, որ անվտանգություն ասելով շատերը հասկանում են խաղաղությունը կամ պատերազմի բացակայությունը, և հակառակը: Ամենայն հավանականությամբ, բոլորս ունենք խաղաղության և անվտանգության մասին մեր անհատական պատկերացումները, որոնք համարում ենք  միակ ճշմարիտը։ Բայց առայժմ համազգային ռեֆլեքսիա չեմ տեսնում այս թեմայով,  չի ձեւավորվում միասնական հավաքական (ազգային) մտածողություն եւ համապատասխան վարքագիծ։
Սկսենք նրանից, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իր համար որոշի, թե որն է անվտանգությունը կամ խաղաղությունը:

• Կարո՞ղ ենք, խոսելով խաղաղության մասին, այն հասկանալ որպես արդյունավետ հավաքական ազգային անվտանգության համակարգ, թե՞ դա անամպ ու երջանիկ անհատական կյանքի ըմբռնում է սեփական տան ցանկապատի շրջանակում, ուրիշների հաշվին։
• Արդյո՞ք խաղաղությունն ու անվտանգությունը ազգային մարտունակ զինված ուժեր ունենալու և հայրենիքը պաշտպանելու համար զինվորական ծառայության պատրաստակամությունն ու  հնարավորությունն  է, թե՞ որևէ կերպ զինծառայությունից խուսափելու ցանկությունը:
• Երբ մենք խոսում ենք խաղաղության կամ անվտանգության մասին, նկատի ունենք պետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մեր սեփական պատրաստակամությո՞ւնը, պաշտպանելով նրա լիակատար ինքնիշխանությունը, թե՞ ենթադրում ենք, որ դա պետք է անեն ուրիշները:
• Արդյո՞ք խաղաղությունը հակամարտություններից զերծ և հավասար հարաբերություններն են բոլոր հարևանների հետ, ներառյալ պատմական արդարությունը վերականգնելու ցանկությունից հրաժարվելը, բաց  սահմաններն են և հաղորդակցությունները, թե՞ սեփական ազգային զարգացման օրակարգը առաջ տանելն է: Խաղաղությունը պաշտպանո՞ւմ է Արցախի շահերը, թե՞ մերժում դրանք։
• Արդյո՞ք խաղաղությունն ու անվտանգությունը ենթադրում են կայունություն ռազմավարական դաշնակիցների ընտրության և նրանց հետ հետևողական հարաբերությունների հարցում, թե՞ դա գլոբալ ազդեցության կենտրոնների միջև փոխզիջումների մշտական որոնումն է:
• Արդյո՞ք խաղաղությունն ու անվտանգությունը ողջ հայ ժողովրդի համախմբվածությունն է և նրա համար անկախ ու արժանի հայկական պետությունը պահպանելու մարտահրավեր, թե՞ դա անմիաբանություն է և ծառայում է գլոբալ տարբեր խաղացողների աշխարհաքաղաքական շահերի սպասարկմանը:

Այս և նմանատիպ հարցերի պատասխաններից ոչ միայն կկառուցվի խաղաղության և անվտանգության ժամանակակից մոդելը, այլև կորոշվի ազգային ինքնիշխանության ծավալն ու որակը։ Միայն ռազմավարական որոշում կայացնելով այս հարցում, հնարավոր կլինի քննարկել ներքաղաքական նշանակություն ունեցող մնացած հարցեր։ Մյուս բոլոր թեմաների համար ապագայի տեսակետից որոշիչ է ինքնիշխանության հարցը։ Վերոնշյալ հարցերի պատասխանները կորոշեն ամբողջ հայկական աշխարհի զարգացման ռազմավարությունը։ Ի վերջո, պետք է պարզ լինի.
-Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ինչպիսի՞ ամբողջականություն և որակ կարող ենք ունենալ։ Նախորդ հրապարակումներից մեկում ուրվագծեցի երեք սցենար. Պայմանականորեն դա՝ իսրայելականն է, չեզոքություն կամ ինտեգրացիա։ Ակնհայտ է, որ ինքնիշխանության մոդելը պայմանավորելու է ներքին քաղաքականության, մասնավորապես, տնտեսական զարգացման առանձնահատկությունները։
- Կկարողանա՞նք կասեցնել այն ընթացքը, երբ վերջին 100 տարիների ընթացքում հայկական անկախ հանրապետությունների (առաջին, երկրորդ և երրորդ) գոյության և գործունեության արդյունքում հայերի բնակության պատմական տարածքը Հարավային Կովկասում նեղանում է և նրանց թիվը անընդհատ նվազում է. Այսպիսով, Նախիջևանում հայերն արդեն իսպառ բացակայում են, Հադրութն ու Շուշին օկուպացված են, Վրաստանում հայկական սփյուռքը գնալով նվազում է։ Նույն հեռանկարը կարելի է տեսնել ամբողջ Արցախի և Սյունիքի համար։ Հայաստանից արտագաղթը չի դադարում:
-Ի՞նչ տեմպերով է տեղի ունենալու հայերի ուծացումը ժամանակակից աշխարհում, գլոբալիզացիայի դարաշրջանում և իրենց ժողովրդի ու ազգային պետության ժամանակակից հաջողություններով ու ձեռքբերումներով հպարտանալու օբյեկտիվ նախադրյալների բացակայության պայմաններում։

Ակնհայտ է, որ շատ քաղաքական ուժերի, հասարակական միավորումների և սոցիալական խմբերի համար Հայաստանի ինքնիշխանության մոդելը այն կարմիր գիծն է, որը կորոշի մոտ ապագայի նրանց քաղաքականությունը։ Ակնհայտ է նաև, որ շատերը կա՛մ դեռ չեն կողմնորոշվում այս հարցում, կա՛մ դեռ դադար են պահում դրա հրապարակման համար։

Գլխավորն այն է, որ մեր հայրենակիցների մեծամասնության մոտ մշտապես առկա թաքնված նյութապաշտությունը չբթացնի մեր զգոնությունը և չմթագնի մեր միտքը՝ իրավիճակի և մեր հնարավորությունների համարժեք գնահատման համար։ Չնայած, անկեղծ ասած, հիանալի հասկանում եմ, թե որքան դժվար է մտածել այս թեմաների շուրջ, երբ ամեն օր բախվում ես ներկայիս սոցիալ-տնտեսական դժվարություններին և գնաճին»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}