Քաղաքական 14:42 06/11/2021 Հայաստան

«3+3» ձևաչափը չի կարող աշխատել, երկրների շահերը բոլորովին հակադարձ բևեռներում են. Իսկանդարյան

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով,  Թուրքիայի նախագահի առաջարկած «3+3» ձևաչափի՝ տարածաշրջանում «վեց երկրների հարթակ» ստեղծելու նախաձեռնությունը չի աշխատի: Երևանում նոյեմբերի 6-ին կայացած «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ, քաղաքագետը քիչ հավանական համարեց միմյանցից շատ տարբեր շահեր ունեցող երկրների ներգրավմամբ ֆորմատի գործունեությունը:

«3+3  ձևաչափը, որում միաժամանակ կարող են ներգրավված լինեն Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Հայաստանը, Ադրբեջանը, պարզապես չի կարող  աշխատել: Նույնիսկ եթե ֆորմալ առումով այդ ձևաչափը գոյություն ունենա, ու պատկերացնենք, որ ստորագրվել են համաձայնագրեր, փաստաթղթեր, եղել են հայտարարություններ, միևնույն է՝ այդ ձևաչափը չի աշխատի: Պատճառն այն է, որ այս 6 երկրների շահերը ոչ միայն չեն համընկնում, այլև բոլորովին հակադարձ բևեռներում են: Այն ինչ ուզում է Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, մյուս երկրները, մեկը մյուսին հակասում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Այդ դեպքում ինչո՞ւ է առաջ քաշվում այդ նախաձեռնությունը: Հարցին ի պատասխան, Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ նման քայլով Թուրքիան փորձում է Հարավային կովկասում հաստատել իր ազդեցությունը որպես որոշում կայացնող, ու դա անել ինստիտուցիոնալ ձևով:

«Այսինքն՝ այն ինչ ստացավ ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից առաջ, բերել ինստիտուցիոնալ ձևաչափ»,-ասել է քաղաքագետն՝ ընդգծելով, որ այդ հարցի հետ կապված քննարկումները կշարունակվեն, կլինեն հայտարարություններ, միևնույն է, այն չաշխատող ձևաչափ է:

Նա նաև նշել է, որ Վերջին շրջանում ընթացող մի շարք զարգացումները տանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերակենդանացմանը: 

«Ամենայն հավանականությամբ այն իր աշխատանքները կվերականգնի, դա երևում է բազմաթիվ ցուցիչներով: Երեք համանախագահ երկրներին և Հայաստանին դա պետք է, կտրուկ դեմ արտահայտվողը միայն Ադրբեջանն է: Այս պարագայում անհրաժեշտ է առանձնացնել Ադրբեջանի հռետորաբանությունը ռեալ քաղաքականությունից: Ադրբեջանի այն հրապարակային դիրքորոշումը, թե ղարաբաղյան խնդիր գոյություն չունի, այնքան էլ կապ չունի իրականության հետ, այն ավելի շուտ ուղղված է ներքին քաղաքականությանը: Ալիևն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված է, այն այլևս գոյություն չունի, գալիս են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ասվում է, թե նրանց այցը հետաքրքիր չէ, բայց լրագրողներին դուրս են հրավիրում, դռները փակվում են, ու բանակցությունները տևում են ժամեր: Կրկնում եմ, բազմաթիվ ցուցիչներ վկայում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերականգնվելու են»,-ասել է  Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերականգնումը կհանգեցնի իրավիճակի փոփոխության, կսկսվեն որոշ քննարկումներ և գործընթացում ներգրավված կլինեն ոչ միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը, այլև Ֆրանսիան ու ԱՄՆ-ն:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:36
Կապանցին աշխատավայրում կանեփ է աճեցրել
Ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39-ամյա մի բնակիչ Քաջարանի փակ բաժնետիրական...
Աղբյուր` Panorama.am
19:27
Կարո Փայլանը հաղորդում է ներկայացրել դատախազություն իր դեմ ծրագրված սպանության մասին
Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը...
Աղբյուր` Panorama.am
19:18
Ներկայումս աշխատանքներ են տարվում բուն պայթյունի հատվածում․ Հայկ Կոստանյան
 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է․ «Շարունակվում են որոնողական աշխատանքները։ Այս պահի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Օգոստոսի 18-ին սպասվում է Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը․ Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ «18.08.2022 թվականին ժամը՝ 15:00-ին տեղի է ունենալու Խորհրդային Հայաստանի վերջին և երրորդ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:01
Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք մարզիկին
Էրզրումում ընթացող Եվրոպայի պատանեկան  առաջնության 1/4 եզրափակիչում 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը տպավորիչ հաղթանակ է տոնել թուրք Բատու...
Աղբյուր` Panorama.am
18:50
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը ցավակցություն են հայտնել
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունն ու անձնակազմը ցավակցական ուղերձ են հրապարակել օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական...
Աղբյուր` Panorama.am
18:39
Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` անմեղ զոհերի հոգիների համար
Օգոստոսի 18-ին` ժամը 12-ին,  Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Հետո՝ չփորձեք ուշացած արդարադատության մեղքը բարդել այլոց վրա․ Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան, նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած առերևույթ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Վրաստանում ալկոհոլի սպառումը հասել է պատմական նվազագույնի
2021 թվականին Վրաստանում ալկոհոլի սպառումը հասել է պատմական նվազագույնի և 2011 թվականի համեմատ նվազել 40%-ով։ 2011 թվականին երկրում տարեկան...
Աղբյուր` Panorama.am
18:10
«Հայաստան» դաշինք. Պատկան մարմինները պարտավոր են բոլոր ջանքերը գործադրել բացահայտելու այս աղետի բոլոր պատճառները
«Հայաստան» դաշինքն իր ցավակցությունն է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահարկու հրդեհի եւ պայթյունի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Անբարոյականության հաղթարշավը․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Պատկերացնու՞մ եք, որ 2001թ․ սեպտեմբերի 10-ի  Նյու Յորքի ահաբեկչությունից հետո, որևէ...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սուրմալուի պայթյունի հետևանքները մթնոլորտային օդում
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ին լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել մոտակա...
Աղբյուր` Panorama.am
17:51
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ու Իսրայելը փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղստանի պաշտոնակից Ջեենբեկ Կուլուբաևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
17:42
Դիրքերում այրվածքներ ստացած զինվորը 5 ժամ օգնություն չի ստացել
Պալյանի ծնողները սարսափելի մանրամասներ են ներկայացնում։
Աղբյուր` Panorama.am
17:32
ՔԿ-ն հորդորում է չօգտագործել «Սուրմալու»-ից գնված հրավառության նյութերը և ներկայացնել ոստիկանություն
ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք են բերել, սակայն դեռևս չեն...
Աղբյուր` Panorama.am
17:25
Թոռնիկն առաջխաղացում է ունեցել
Yerkir.am-ը գրում է. «Վերջերս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորը Ավետիք Չալաբյանի գործով ոչ անհայտ Թոռնիկին նշանակել է...
Աղբյուր` Panorama.am
17:18
Բեռլինում հրկիզել են սեռափոխության մասին օրենքը պաշտպանող նախարարի գրասենյակը
Գերմանիայի ընտանիքի հարցերով նախարար Լիզա Պաուսի գրասենյակը Բեռլինում հրկիզվել է անհայտ անձանց կողմից, գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
17:07
Հայաստանում ՄԹ դեսպան. Իմ մտքերը զոհերի և նրանց սիրելիների հետ են
Երևանում բրիտանական դեսպանատան առջև կիսով չափ իջեցվել է Միացյալ Թագավորության դրոշը՝ ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԵԽ-ում իջեցվել են Հայաստանի դրոշները
Հայաստանի Հանրապետությունումօգոստոսի 17֊ից 18֊ը հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ օգոստոսի 14֊ին Երևանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված...
Աղբյուր` Panorama.am
16:24
Քաղաքացիները պայթյունի վայրում թողնում են ծաղիկներ, մոմեր, խաղալիքներ
«Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ քաղաքացիներն այսօր ի հիշատակ պայթյունի հետևանքով անմեղ զոհերի թողնում են ծաղիկներ, մոմեր, խաչեր,...
Աղբյուր` Panorama.am
16:10
Արամ Գևորգյան. Եռաբլուրի ղեկավարությունը գրեթե ոչինչ չի արել տարածքը բարեկարգելու համար
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում Եռաբլուրում արված մի տեսանյութ է հրապարակել ու գրել. «Պատմեմ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Բարձր ջերմային ֆոնը կպահպանվի. օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի
Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
15:42
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 22 տարեկան
44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի ծննդյան օրն է, այսօր նա կդառնար 22 տարեկան։ Մխիթարը ծառայել է Հադրութում։ Երբ սսկվեց...
Աղբյուր` Panorama.am
15:32
Մարզիկ-զինծառայողները միջազգային մրցումներում գրանցել են բարձր արդյունքներ
ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Արցախում ջրամբարում երեխա է խեղդվել
Մարտունու շրջանի Գիշի համայնքում
Աղբյուր` Panorama.am
15:07
Աշոտյան. Ի՞նչ կլիներ, եթե Նիկոլը հեռանար նոյեմբերի 9-ից հետո
ՀՀՅ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ... Մաս 1 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ղազինյան. Ի՞նչ մեգա շահեր են բախվել Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի կրակի ու ծխի ներքո
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Ավինյանը հիմար չէ, որ գնար...
Աղբյուր` Panorama.am
14:16
Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան. Արտավազդ Եղոյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված եղբոր թոռան մասին
Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
13:42
Արցախի ԱԺ նախագահ. Հայ ժողովուրդը այսօր ապրում է նոր համազգային ցավ ու կսկիծ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ –ում հայտարարված սգո օրերի կապակցությամբ  հանդիպում է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
13:35
Բաբկեն Հարությունյան. Կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավը սկսեց պայթյունի վայրից
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը, արձագանքելով ողբերգության վայրում սգո օրով Տիգրան Ավինյանի արած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում
21:02 14/08/2022

Պայթյուն՝ Սուրմալու առևտրի կենտրոնում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}