Էստոնիայի նախագահի խորհուրդը՝ Դոստոևսկի կարդացեք
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը հիշեցրել է, որ նոյեմբերի 11-ին լրանում է ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու ծննդյան 200-ամյակը, և հորդորել է կարդալ նրա ստեղծագործությունները։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գոևծակալությունը։
«Կարդալով համաշխարհային գրականության այս մեծ գործչի ստեղծագործությունները՝ ես հաճախ զարմանում եմ, թե որքան խորը կարող ես զգալ և նկարագրել մարդու հոգին։ Զարմանալի է, թե ինչպես է մարդը, ով ապրել է աներևակայելի կյանքի տառապանք, կարող է պահպանել հույսը, հավատը և ավելի լավը դառնալու ցանկությունը։ Ուրեմն՝ եկեք կարդանք Դոստոևսկի, եկեք կարդանք մեծ գրականություն ընդհանրապես»,- հինգշաբթի գրել է Կարիսը ֆեյսբուքյան իր էջում։
Հինգշաբթի օրը Էստոնիայի ղեկավարը գտնվում է Ֆրանսիայի մայրաքաղաքում, որտեղ մասնակցում է Փարիզի խաղաղության ֆորումին։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը