Ժամը 11։00-ին Հանրապետության հրապարակ, կառավարությունից պահանջելու ենք պատասխան. Գեղամ Մանուկյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Առավոտյան 11։00-ին։ Հանրապետության հրապարակ։
Դիմադրո՞ւմ ենք։ Եկեք դիմադրենք։ Ո՞վ է գալիս։ Սպասում ենք։
Նոյեմբերի 10-ին իշխանությունը պաշտոնապես հայտարարեց, թե Գորիս-Կապան ճանապարհն այլեւս ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել։ Ավելին՝ կառավարության անդամն այսօր գնաց Սյունիք, պաշտոնապես հայտարարեց շրջանցիկ ճանապարհի կառուցման ավարտի մասին ու թշնամանին շարունակեց Հայաստանի իշխանության դավադիր գործը՝ արդեն փակեց մայրուղին։
Հանդուրժե՞նք։ Ո՞վ է պատասխան տալու։ Կառավարությունը՞։ Առավոտյան, նրանք նիստ են գումարում, մենք էլ իրավունք ունենք հարց տալ։ Ամեն ինչ չի կարող գաղտագողի լինել։ Կառավարությունից պահանջելու ենք պատասխան»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքում անվտանգային նոր ական է դրվում. Տիգրան Աբրահամյան
- Ադրբեջանը այսօրվանից սահմանային և մաքսային հսկողության կետեր կտեղադրի ՀՀ-ում՝ Գորիս-Կապան ճանապարհին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան