ԵԱՀԿ նախագահը կարծում է՝ Մինսկի քաղաքականությունն ազդում է տարածաշրջանում կայունության վրա
ԵԱՀԿ-ի նախագահ և Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդեի հետ քննարկել է իրավիճակը Բելառուսի և Լեհաստանի սահմանին և կարծում է, որ դա ազդում է տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա։ Այս մասին գրում է Tass-ը։
«Կարևոր քննարկում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդեի հետ Բելառուս-ԵՄ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Պետք է դադարեցնել փախստականներին և միգրանտներին որպես գործիք օգտագործելը», - գրել է Լինդեն հինգշաբթի Twitter-ում։
ԵՄ երկրները մեղադրում են Մինսկին ճգնաժամը միտումնավոր սրելու մեջ և կոչ են անում պատժամիջոցներ սահմանել։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ստեղծված իրավիճակի մեղավորը արևմտյան պետություններն են, որոնց գործողությունների պատճառով մարդիկ փախչում են պատերազմից։