Թուրքիան հերքել է դեպի Բելառուս ներգաղթյալների տեղափոխմանը ներգրավված լինելու մեղադրանքները
Թուրքիան հերքում է Բելառուս ներգաղթյալների տեղափոխելու հարցում ներգրավվածության մեղադրանքները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով երկրի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլունին։
«Թուրքիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են լեհ-բելառուսական սահմանին անօրինական ներգաղթյալների հետ կապված իրավիճակը: Մեր նախարարը լեհական կողմին է հայտնել իր հիասթափությունն առ այն, որ թեև Թուրքիան խնդրում ընդգրկված կողմ չէ, նրան փորձում են դարձնել այդպիսին: Նա հերքել է Թուրքիայի և Turkish Airlines ավիաընկերության հասցեին հնչող անհիմն մեղադրանքներն այդ հարցով»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Չավուշօղլուն Լեհստանին առաջարկել է տեխնիկական հանձնաժողով ուղարկել Թուրքիա՝ ներգաղթյալների հետ կապված ճգնաժամն ուսումնասիրելու համար:
Երկուշաբթի Բելառուսի Պետական սահմանային հանձնաժողովը հայտնել էր, որ հիմնականում քուրդ փախստականներից կազմված մեծաթիվ խումբն ուղևորվել է Լեհաստանի հետ սահմանի մոտ: Սահմանի երկայնքով ավելի քան 2000 փախստական է մնացել կանգնած՝ հանդիպելով լեհական կողմի արգելափակմանը:
Վերջերս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը պարբերաբար տեղեկացնում են Բելառուսի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների ձերբակալության մասին՝ մեղադրելով Մինսկին միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան