ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն հանդիպել են Փարիզում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո
«Այսօր Փարիզում ես հավաքեցի Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերներին՝ օգնելու նվազեցնել լարվածությունը։ Ֆրանսիայի մոբիլիզացիան ամբողջությամբ մնում է Մինսկի խմբում։ Մենք չենք մոռանում մեկ տարի առաջ դադարեցված պատերազմի զոհերին»,-այս մասին թվիթերում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։
Ֆրանսիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մեկ տարի անց Ժան-Իվ Լը Դրիանը երկկողմ առանձին հանդիպումներ է անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ, որոնք Փարիզում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար:
«Երկկողմ հանդիպումներից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարարը բացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, ամերիկացի և ռուս համանախագահների հովանու ներքո, շարունակելու սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման դինամիկան։
Այս փոխանակումների ընթացքում Ժան-Իվ Լը Դրիանը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը՝ ամրապնդելու կողմերի միջև երկխոսությունը, որը կարող է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղությանը՝ ի շահ տարածաշրջանի բնակչության: Նա ընդգծել է Ֆրանսիայի վճռականությունը՝ պահպանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ակտիվ մասնակցությունը՝ հասնելու այս նպատակին, և վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակել փոխանակումները քաղաքական մակարդակում երկու կողմերի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
#Caucase J’ai réuni aujourd’hui à Paris mes homologues d’Arménie et d’Azerbaïdjan pour contribuer à réduire les tensions. La mobilisation de la