Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը
Միխայիլ Սաակաշվիլին որոշել է դադարեցնել հացադուլը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է․ «ՄԻԵԴ-ի բողոքարկումը հաշվի առնելով Սաակաշվիլին որոշում է կայացրել դադարեցնել հացադուլը»։
Ավելի վաղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոչ էր արել Միխայիլ Սաակաշվիլիին դադարեցնել հացադուլը, իսկ Վրաստանի իշխանություններին պարտավորեցրել էր տեղեկացնել նախկին նախագահի առողջական վիճակի մասին։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալությունից անմիջապես հետո հոկտեմբերի 1-ին հացադուլ էր հայտարարել։
Հարակից հրապարակումներ`
- Միխեիլ Սաակաշվիլին չի մասնակցում իր գործով դատավարությանը
- Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես են իրեն տեղափոխել բանտից
- Սաակաշվիլին հոսպիտալացվել է
- Վրաստանի պետական անվտանգության ծառայություն․ Սաակաշվիլին հեղաշրջում է ծրագրում
- Պատրիարքը Սաակաշվիլիին հացադուլը դադարացնելու կոչ է անում
- Սաակաշվիլին օրական երեք լիտր լիմոնադ է խմում
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց