Սոֆյա Հովսեփյան. Հուսամ՝ հասկացաք, թե Առուշ Առուշանյանն ինչու՞ է կալանավորված
«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը , արձագանքելով Գորիս-Կապան ճանապարհահատվածում Ադրբեջանի կողմից մաքսակետերի տեղադրմանը, գրում է.
«Հուսամ հասկացաք, թե Առուշ Առուշանյանն ինչու՞ է կալանավորված։
Չէ՜, հեքիաթ չպատմեք, թե սոցիալական աջակցություն է ցուցաբերել քաղաքացիներին,որն ընտրակաշառք է համարվել, բա Գյումրու ընտրության կաշառքը դարձավ նոր պաշտոն, ոչ թե ձերբակալություն...
Երեկ էլ Բերդի համայնքապետին են կալանավորել՝ ապօրինի շինարարության համար։ Ամբողջ երկիրը թուրքի ձեռը տվեցին ու դա օրինական է ...
Կալանավորող չկա, մարդիկ էլ համաձայն են, կեղծ բարեպաշտ են ...»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանում Առուշանյանին դիմավորեցին ծափահարություններով
- Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն կներկայացվի
- Առուշանյանը կալանավայրից նոր հայտարարություն է տարածել
- Ես դռնեդուռ չեմ ընկել ու չեմ խնդրել, որ ընտրեն տղայիս. Գագիկ Առուշանյան