Ամեն վայրկյան պատրաստ լինել կազմակերպված մեկնելու Հայրենիքը պաշտպանելու. ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի Ազատամարտիկների հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ադրբեջանը հերթական անգամ ռազմական գործողություններ է սանձազերծել, այս անգամ դրանք տեղափոխելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։
ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբը, հավատարիմ բոլոր ուժերով Հայրենիքը պաշտպանելու կուսակցության հավատամքին, իր պատրաստակամությունն է հայտնում կանգնել Հայ զինվորի կողքին։ Նախորդ պատերազմների ընթացքում մեր գումարտակի ու վաշտերի կազմում մարտնչած բոլոր կամավորներին կոչ ենք անում ամեն վայրկյան պատրաստ լինել կազմակերպված մեկնելու Հայրենիքը պաշտպանելու»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ