Իրավունք 12:06 18/11/2021 Հայաստան

Գոյություն ունեցող խնդիրները կարող են լուծվել գործող մոդելի շրջանակներում. Սահմանադրական իրավունքի մասնագետ

«Ես, իմ գործընկերները խոսում ենք տարբեր սահմանադրական փոփոխությունների, երբեմն տեքստի փոփոխության անհրաժեշտության մասին, բայց դա բոլորովին չի նստեմացնում որևէ դեպքում ցանկացած գործող Սահմանադրության  դերակատարություն»,- «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և «Լույս» հիմնադրամի համատեղ կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ․ արդյո՞ք կա անհրաժեշտություն» խորագրով քննարկմանն ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ Անահիտ Մանասյանը:

Նա նշեց, որ Սահմանադրությունն առաջին հերթին կոնկրետ սահմանադրական համակարգի համար ունի սիմվոլիկ դերակատարություն:

Արդյո՞ք Հայաստանում այս փուլում կա սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու պատմական անհրաժեշտություն: Արդյո՞ք պատմական անհրաժեշտություն կա Սահմանադրության 1995 թ. ընդունած տեքստը, որն այսօր տարբեր խմբագրություններ անցնելով գործում է 2015 թվականին կատարված փոփոխություների խմբագրությամբ, փոխարինել որևէ նոր սահմանադրական տեքստով:

«Այս հարցի պատասխանը պայմանավորված է ներքաղաքական, արտաքին քաղաքականության բնույթի, քաղաքական հոգեբանությանը, սոցիոլոգիային առնչվող տարբեր տեսակի հարցերի պատասխաններն ունենալով: Հետևաբար, չենք խոսում վերջնական գաղափարների մասին:

Բայց եթե խոսենք զուտ այս պահին մեր ունեցած ինֆորմացիայի շրջանակներում, իմ անձնական կարծիքն այն է, որ առաջին հերթին սիմվոլիկության տեսանկյունից այնքան էլ ճիշտ չի լինի այս փուլում 1995 թվականին ընդունված տեքստը փոխարինել նոր սահմանադրական տեքստով, քանի որ այդ տեքստն, այո, ընդունվել է  պատմական կոնկրետ իրողության պայմաններում, այսինքն մի իրավիճակում, երբ մենք անկախություն ենք վերականգնել, նաև ինչ-որ տեղ սիմվոլիկացնում է  այդ գործընթացը, պատերազմում հաղթանակը և մի շարք այլ հանգամանքներ:

Այդ տեքստի նախաբանում արաձանագրում են ստացել անկախության հռչակագրում ամրագրված բազում արժեքներ, սկզբունքներ, որոնք փոխարինելու համար պետք է ունենալ նույնպիսի լրջագույն պատմական իրողություններ, որոնք հնարավորություն կտան  տեքստը փոխարինել մեկ այլ սահմանադրական տեքստով:

Բնականաբար, չեմ բացառում այն հանգամանքը, որ Սահմանադարության տեքստում միանշանակ կարող են կատարվել առանձին տեքստային փոփոխություններ»,- ասաց Անահիտ Մանասյանը:

Ինչ վերաբերում է Սահմանադրությունը փոփոխելու հանրային պահանջի շարժառիթներին, մասնագետը նշեց, որ առանձին խմբերի կողմից սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու պահանջ կա:

«Շատ դեպքերում այս պահանջը ինչ-որ առումով զգայական մակարդակի վրա է: Դա ինչ որ տեղ նորմալ է, հասարակության մոտեցումը Սահմանադրությանը նույնը չի կարող լինել, ինչ որ մասնագետի մոտեցումը, բայց նաև ակնհայտ է, որ առնվազն անհրաժեշտ է է նման ընկալումների հիմքերը հասկանալ»,- ասաց Ա. Մանասյանը:

Նա նշեց, որ Հայաստանում մշտապես բարձրացվել է, հիմա էլ շարունակվում է  բարձրացվել  կառավարման ձևի փոփոխության հետ կապված հարցը:

«Ես չեմ անում վերջնական եզրահանգում, որ  պետք չէր փոխել, օրինակ, 10 տարի առաջ, կամ հիմա, բայց փոփոխության հիմքում պետք է ընկած լինի լուրջ, համակողմանի, համալիր վերլուծություն, ռիսկերի գնահատում»,- ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Ա. Մանասյանը:

Բացի այդ, ըստ նրա, ցանկացած փոփոխություն կատարելիս պետք է նաև երաշխավորել, որ թե նախորդ, թե կատարվելիք փոփոխությունները նպաստեն սահմանադրական ու քաղաքական մշակույթի ավանդույթների ձևավորմանը:

«Առանցքային նշանակություն ունեցող հանգամանք է այն, որ մենք, շատ դեպքերում, հայտարարում ենք՝ Սահմանադրությունը նաև քաղաքական փաստաթուղթ է, օրինակ, որևէ քաղաքական ուժ կարող է Սահմանադրությունում նման փոփոխություններ կատարել:  Այս եզրահանագումը վերապահումով կարելի է  ընդունել, քանի որ  ժամանակակից աշխարհում գործում են սահմանադրական տեքստային փոփոխությունների համար հստակ  մշակված չափանիշներ: Ի դեպ, դրանք շատ դեպքերում նաև միջազգային  խորհրդատվական մարմինների կողմից են մշակվում: Այդ չափանիշներից մեկը, որն, այդ թվում, Վենետիկի հանձնաժողովն է արձանագրել, Սահմանադրության տեքստի մեջ փոփոխությունը չի կարող կատարվել բացառապես  որևէ կոնկրետ քաղաքական ուժի, կոնկրետ քաղաքական ուժերի  ընդամենը նախասիրությունները, քաղաքական շահերը բավարարելու նպատակով, հետևաբար այս բոլոր  հանգամանքները պետք է հաշվի առնել, եթե ցանկացած պարագայում ուզում ենք ունենալ պատշաճ մակարդակով իրականացվող սահմանադրական բարեփոխում, արդյունքում պատշաճ մակարդակով գործող Սահմանադրություն»,- ասաց Ա. Մանասյանը:

Անդրադառնալով Հայաստանում հնարավոր սահմանադրական բարեփոխումներին՝ նա նշեց, որ երկու գլոբալ գաղափար է շրջանառվում՝ կառավարման ձևի փոփոխության հետ կապված և ՀՀ-ում գերագույն դատարանի ձևավորման և սահմանադրական  արդարադատության մոդելի փոփոխության խնդիրը:

Նրա խոսքով, կառավարման ձևի փոփոխության հարցի վերաբերյալ դարձյալ տարբեր տեսակետներ կարելի է լսել: Օրինակ, Հայաստանում ունենալ նախագահական կառավարման ձև, կիսանախագահական կառավարման ձև, իսկ մի մասն էլ շարունակում են կողմնակից լինել այն թեզին, որ ՀՀ-ում խորհրդարանական կառավարման ձևն էլ կարող է ընդունելի և գործող տարբերակ լինել:

«Այո, միգուցե կառավարման ձևի փոփոխության հարցը կարևոր լինի սահմանադրական բարեփոխումների կոնտեքստում, բայց  այդ հարցը կարևորելու համար առաջին հերթին պետք է ընկալենք կառավարման ձևը փոխելու նպատակը»,- նշեց նա՝ հավելելով, որ որպես մասնագետ այնքան էլ ճիշտ չի համարում խառը կառավարման ձևը:

Գերագույն դատարանի կոնցեպտի հետ կապված էլ Ա.Մանասյանն ասաց, որ դեմ է այդ գաղափարին՝ նկատի ունենալով տարբեր հանգամանքներ:

«Աշխարհում  գործող  սահմանադրական արդարադատության ամենակարևոր, մեծ մոդելները բոլորն էլ ընդունելի են, առաջարկում են շատ լավ լուծումներ, բայց երբ փորձում եմ հետ գնալ այն հիմնական չափանիշներին, որոնց  կոնտեքստում ընդհանրապես սահմանադրական բարեփոխում պետք է արվի, որպեսզի  բարեփոխումն պատշաճ լինի, վտանգավոր հետևանքների չհանգեցնի, ինձ մոտ այստեղ բազում հարցեր են առաջանում: Օրինակ, արդյո՞ք այն խնդիրները, որոնք վեր են հանվել դատական իշխանության բնագավառում, կարող են լուծել այն նոր մոդելով, որն առաջարկվում է: Իմ կարծիքն այն է, որ ոչ, այդ խնդիրները չեն լուծվի: Եթե խնդիրները չեն լուծվելու, բնականաբար, տարբեր հարցեր են առաջանում:

Արդյո՞ք գնահատել են ռիսկերը, թե  նման փոփոխությունն ինչ խնդիրների կարող է հանգեցնել և մնացյալ այլ հանգամանքները: Այս ամենը հավասակշռելով՝ եկել եմ եզրահանգման, որ  միգուցե առաջարկվող փոփոխությունը շատ ավելի լուրջ հետևանքների հանգեցնի բացասական առումով, քան մենք ունենք այս փուլում»,- ասաց մասնագետը:

Միանաժամանակ ընդգծեց՝ չի ընդունում այն տեսակետը, որ որևէ խնդիր չկա ոչ սահմանադրական արդարադատության, ոչ դատական իշխանության բնագավառում, որևէ բարեփոխման կարիք չկա, բայց ոչ էլ ընդունում է հակառակ ծայրահեղ տեսակետը, որ պետք է բոլորովին նոր մոտեցումներ առաջ քաշել խնդիրները լուծելու համար:

«Գոյություն ունեցող խնդիրները, միանշանակ է, կարող են լուծվել նաև գործող մոդելի շրջանակներում»,- ասաց սահմանադրական իրավունքի մասնագետը:

Նրա կարծիքով, գործող Սահմանադրության տեքստում կան առանձին ինստիտուտներ, կարգավորումներ, որոնք փոփոխության կարիք ունեն:

«Պարզապես նշեմ, եթե նույնիսկ որոշվում է կատարել սահմանադրական փոփոխություն, այստեղ կարևոր է դառնում այն հանգամանքը, որ պետք է նախաձեռնողը, եթե պետական իշխանությունն է, առաջին հերթին համախմբի ռեսուրսները բոլոր հարցերին պատասխաններ գտնելու համար, որովհետև  միայն  չափանիշներով առաջնորդվելու պարագայում է  հնարավոր ունենալ պատշաճ  սահմանադրական բարեփոխում»,- ասաց Ա. Մանասյանը:

Նա նաև կարևորեց պատշաճ սահմանադրական, քաղաքական ավանդույթներ, մշակույթ ձևավորելու հարցը, որի առկայության պայմաններում հնարավոր կլինի միգուցե ոչ շատ հաճախ խոսել սահմանադրական փոփոխությունների մասին:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}