Աղաջանյանն ասում է՝ զոհերի մասին չճշտված թիվ է հրապարակել
«Երբ հայտարարել եմ 15 զոհի մասին, հատուկ ասել եմ՝ «չճշտված տվյալների համաձայն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
Նրան լրագրողները հարցրեցին, ո՞ր մարմինն էր տրամադրել նրան զոհերի թվի մասին տվյալներ։
Հիշեցնենք, որ հենց նոյեմբերի 16-ին, երբ Սյունիքում մարտական գործողությունները դեռ չէին դադարեցվել, Աղաջանյանը հայտարարեց ու ցավ հայտնեց, որ հայկական կողմն ունի 15 զոհ, 6 գերեվարված։
Այսօր ՊՆ-ն հրապարակել է վեց զոհված զինծառայողի անուն։
Ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ռուսաստանին օգնության խնդրանքով դիմելու արձագանքին, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչն ասաց՝ ՌԴ ՊՆ-ի կողմից ստացված առաջարկները՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի վերաբերյալ պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։
«Ակնկալվում է, որ դելիմիտացիայի, դեմարկացիայի արդյունքում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։ Ինքնանպատակ չէ Ռուսաստանի ռազմական օգնությունն ու միջամտությունը, այս պահին կարևորագույն խնդիր է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումը, դելիմիտացիան ու դեմարկացիան այն գործիքն են, որը կապահովան այդ արդյունքը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ-ն հրապարակել է Սյունիքում մարտական գործողությունների հետևանքով զոհված վեց զինծառայողի անուն
- Տեղեկատվական բարդակ պետական համակարգում-2
- Տեղեկատվական բարդակ պետական համակարգում