Քաղաքական 10:57 26/11/2021 Տարածաշրջան

«Հարցեր են կուտակվել». ինչու է Պուտինը Սոչի հրավիրել Փաշինյանին և Ալիևին. ՌԻԱ նովոստի

Վլադիմիր Պուտինի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի  հետ պետք է օգնի վերականգնել տրանսպորտային համակարգը և առևտուրը Հարավային Կովկասում։ Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը պատրանքներ չունեն: Նախորդ տարվա արցախյան պատերազմից հետո դժվար է փոխզիջման հասնել։ Իրավիճակը խորացել է վերջերս Սյունիքի մարզում տեղի ունեցած մարտերի պատճառով. «ՌԻԱ Նովոստին» ուսումնասիրել է՝ արդյոք Մոսկվան ունի բանակցային գործընթաց հաստատելու հնարավորություն։

Տեղեկատվական կայքում հրապարակված ծավալուն նյութում ասվում է. «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ միմյանց տեսել են հունվարին։ Համաձայնագիր են ստորագրել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի բացման մասին։ Անցել է գրեթե մեկ տարի, բայց ոչինչ չի փոխվել։

Խնդրո առարկան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է, որը կապում է հայկական Սյունիքը Նախիջևանի ադրբեջանական էքսկլավի հետ։ Խորհրդային տարիներին այստեղ երկաթուղի կար, բայց իննսունականների կեսերին այն ապամոնտաժվեց։

Բաքուն բարձրացրել է նաև միջանցքի արտատարածքայինության հարցը, այն է՝ ճանապարհը դուրս դնել Հայաստանի օրենսդրությունից։ Երևանը դեմ է դրան և այն դիտարկում է որպես ինքնիշխանության դեմ ոտնձգություն։

Ավելին, Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատմականորեն Հայաստանի Սյունիքի մարզը ադրբեջանական հողեր են։ Ավելի ուշ Բաքվում պարզաբանեցին, որ իրենք երբեք չեն պահանջել Սյունիքին։ Լռեցվեց նաև միջանցքի թեման։

Բայց հայերը չեն հավատում դրան և պահանջում են վերականգնել ոչ միայն դեպի Էքսկլավ տանող ճանապարհը, այլև փակված բոլոր ճանապարհները։

Նույնքան սուր խնդիր է սահմանների սահմանազատումը։ 90-ականների սկզբին, երբ հետխորհրդային երկրներից շատերը լուծեցին այն, Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում էին։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախի Հանրապետության շուրջ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանցիները սկսեցին սահմանազատումը։ Երևանը նախընտրեց չշտապել, քանի որ մնացած պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։

Գարնանը հայերը Բաքվին մեղադրեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանն ապօրինի հատելու մեջ: ...

Նոյեմբերին ադրբեջանական մաքսակետեր հայտնվեցին Կապան-Գորիս ճանապարահատվածում։ Այնուհետև Երևանն ահազանգեց՝ հակառակորդը երկու կիլոմետր խորացել է հայկական տարածք և մարտերը վերսկսվել են հրետանու և զրահատեխնիկայի կիրառմամբ, երկու կողմերն էլ կորուստներ են կրել։ Մարտերը դադարեցվել են միայն Մոսկվայի միջամտությունից հետո։

«Սյունիքի իրադարձությունները հաստատում են սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի և հայ-ադրբեջանական սահմանի  սահմանազատման կարևորությունը»,- ստեղծված իրավիճակը մեկնաբանեցին ՌԴ ԱԳՆ-ում։

Ամեն անգամ, երբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումներ են լինում, Ռուսաստանը բանակցությունների կոչ է անում։ Միևնույն ժամանակ, Մոսկվան ընդունում է, որ տարածաշրջանի զարգացման համար կարևոր է բոլոր ճանապարհների ապաշրջափակումը։ Հարավային Կովկասով հնարավոր է ուղիղ մուտք դեպի Մերձավոր Արևելք, Թուրքիա և Սիրիա։

Կուտակված խնդիրները Պուտինը, Փաշինյանը և Ալիևը ծրագրել էին տեսակապով քննարկել Ղարաբաղյան պատերազմի ավարտի օրը՝ նոյեմբերի 9-ին։ Բաքուն հույս ուներ խաղաղության պայմանագիր կնքել Երևանի հետ և սկսել սահմանների սահմանագծման և սահմանազատման գործընթացը։ Բայց երկխոսությունը չկայացավ։ Սյունիքում տեղի ունեցած բախումները գրեթե խաթարեցին բանակցային ողջ գործընթացը.

Հանկարծ գործին խառնվեց ԵՄ-ն։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Օրակարգը նույնն է՝ խաղաղության պայմանագիր, սահման, տրանսպորտային կապեր։

«Հեռախոսով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապի գիծ ստեղծել, որը կօգնի կանխել միջադեպերը»,-ասել էր Շառլ Միշելը։

Բաքուն հաստատել է բրյուսելյան բանակցություններին մասնակցությունը, սակայն ընդգծել է, որ նախաձեռնությունը եղել է հայերից՝ գործընթացը ձգձգելու նպատակով։ Երևանը բացատրել է, որ տարբեր հարթակներ է դիտարկում ոչ թե խնդրի լուծումը ձգձգելու, այլ ընդհակառակը Կովկասում խաղաղություն հաստատելու համար։

Երկու կողմերն էլ գիտակցեցին, որ ԵՄ-ն չի կարող փոխարինել Մոսկվային և միջնորդ դառնալ կարգավորման հարցում։ Բրյուսելում ոչ ոք բեկման հույս չի փայփայում:

Շուտով հայտնի դարձավ, որ Ալիևն ու Փաշինյանը Սոչի են ժամանելու Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ։ Հանդիպումից շատ բան չեն սպասում՝ Հայաստանն ու Ադրբեջանը չափազանց տարբեր դիրքորոշումներ ունեն»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}