Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի մեկնարկը տրվել է 20-րդ դ. ականավոր հայ կանանց մասին պատմող բեմականացմամբ
Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի միջոցառումների շարքը մեկնարկել է կանանց զորեղացնող, 20-րդ դարի ականավոր հայ կանանց մասին պատմող՝ «Հանդիպում 100 տարի անց» բեմականացմամբ:
Միջոցառումը նախաձեռնել է ՕքսԵՋեն հիմնադրամը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետ համատեղ, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բեմականացումը՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնի՝ Նաիրյան վոկալ անսամբլի:
Ներկայացման ժամանակ առաջին դեմքով ներկայացան 20-րդ դարի ականավոր հայ կանայք՝ Առաջին Հանրապետության կին պատգամավորներ՝ Վարվառա-Վարյա Սահակյանը, Կատարինա Զալյան-Մանուկյանը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը, ինչպես նաև գրող-հրապարակախոս, հասարակա-քաղաքական գործիչներ՝ Զապէլ Եսայեանն ու Շուշանիկ Կուրղինյանը: Բեմականացումը կանանց իրավունքների պաշտպանության, կանանց իրավազորման, հայ պատմության ու արժեքների, հավասար հնարավորությունների հիմնարացերի մասին էր:
ՕքսԵՋեն հիմնադրամից հայտնում են, որ միջոցառումը հյուրընկալել էր Մասուր արվեստի տունը, որը սոցիալական ձեռներեցության մի մոդել է, որը նպատակ ունի զորեղացնել կանանց: