Աղբին լայքի պատճառով ՔՊ-ականները Վանաձորոմ աշխատանքից ազատել են պոլիկլինիկայի տնօրենին
Վանաձորի ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Արամ Խաչատրյանի վերաբերյալ գրառումը լայքելու համար աշխատանքից ազատել են Վանաձորի թիվ մեկ պոլիկլինիկայի տնօրեն Սյուզաննա Բալայանին։ Forrights.am-ի հետ զրույցում Բալայանն ազատումն անօրինական է որակել։
«Սյուզաննա Բալայանը պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնից ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնակատար Գոռ Ասրյանի՝ նոյեմբերի 24-ին կայացրած որոշմամբ: Ըստ մարզպետի պաշտոնակատարի՝ Սյուզաննա Բալայանի աշխատանքից դժգոհություններ կան:
Սյուզաննա Բալայանը, սակայն, իրեն աշխատանքից ազատելու լրիվ այլ պատմություն է ներկայացնում: Օրերս Հակոբ Միկոյանը՝ Վանաձորի բնակիչ, Ֆեյսբուք սոցալական ցանցում հրապարակել է լուսանկար, որում Լոռում ՔՊ-ական մարզպետ, Վանաձորի համայնքապետի թեկնածու Արամ Խաչատրյանի նախընտրական պաստառն է՝ պատառոտված և գետնին գցած:
Օգտատերը նախ դիտողություն է անում աղբը գետին գցելու համար և քաղաքական մեկնաբանություն թողնում: Հակոբ Մկոյանի այս գրառումը հավանել է Վանաձորի թիվ մեկ պոլիկլինիկայի թերապևտ Մարինա Սերոբյանը, ինչն էլ չի վրիպել Լոռու ՔՊ-ականների աչքից»,-գրում է աղբյուրը։
Ի դեպ, այդ գրառման հետևանքով հեղինակը՝ Հակոբ Միկոյանը սպառնալիքներ էր ստացել, որոնց մասին բարձրաձայնել էր մեկ այլ գրառմամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին