Քաղաքական 18:20 30/11/2021 Հայաստան

Ի՞նչ կամ ո՞ւմ փողերով է նշվել իրենց պետության անկախության 30-ամյակը․ Աղվան Վարդանյան

Հայաստան դաշինքը տարածել է պատգամավոր Աղվան Վարդանյանի անդրադարձը՝ ՀՀ անկախության 30-ամյակի շրջանակում իրականացված ծախսերի վերաբերյալ։

Նա, մասնավորապես, գրել է․

«2021 թ. սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում «գունագեղ» միջոցառմամբ նշվեց ՀՀ անկախության 30-ամյակը։ Հայտարարվել էր, որ ծախսվել է 1-ից 1.2 միլիարդ դրամ գումար՝ ոչ պետական կամ համայնքային բյուջեների հաշվին։ Առանց մրցույթի` միջոցառման կազմակերպիչ էր ընտրվել «Դոմինո պրոդաքշն» ՍՊԸ-ն, որն էլ հայթայթել էր այդ գումարը մասնավոր հովանավորներից։

ԶԼՄ-ներում այս փաստը բազմաթիվ հարցեր էր առաջացրել։ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում այս թեմայով «բուռն» երկխոսություն եղավ իմ եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջեւ։ Հետո վերջինս լրագրողներին ասել էր, որ որոշ ժամանակ կսպասի, այնուհետեւ ես համապատասխան տեղում պատասխան կտամ։ Կարծեմ  նրա «որոշ ժամանակը» դեռ չի անցել։

Մինչ այդ ես 08 նոյեմբերի 2021թ. պաշտոնական հարցում էի ուղարկել Վարչապետի աշխատակազմ։ Ահա այն.

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի հոդված 3-ի 1-ին մասի 11-րդ կետին համապատասխան, խնդրում եմ՝ տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.

1. 2021 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության հրապարակում անցկացված տոնակատարության կազմակերպիչ  «Դոմինո փրոդաքշն» ընկերության եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի միջեւ կնքված պայմանագրի եւ կատարողական ակտի  կրկնօրինակները։

2. Ո՞րն է հենց «Դոմինո փրոդաքշն» ընկերությունն ընտրելու հիմնավորումը, երբ դաշտում բազմաթիվ այլ փորձառու, տեխնիկապես հագեցած ընկերություններ կան։
3. Պաշտոնապես հաստատել, որ տոնակատարության համար ՀՀ պետական բյուջեից որեւէ հատկացում չի արվել։

4. Տոնակատարության համար «Դոմինո փրոդաքշնը» ո՞ր կազմակերպություններից եւ անհատներից է հայթայթել մեկ միլիարդ դրամը գերազանցող գումարը՝ նշելով ստացված միջոցների կամ նվիրատուների տվյալները, ֆինանսական կամ գույքային մասնակցության չափը, եղանակը (կանխիկ, վճարումներ կամ բանկային փոխանցումներ)։

5.  «Դոմինո փրոդաքշն»-ի ծախսման ուղղությունները, նշելով ֆինանսավորում ստացած կազմակերպությունների և անհատների տվյալները, նրանց ստացած ֆինանսավորման չափն ու եղանակները, նրանց ընտրության սկզբունքները եւ կարգը (կցելով հաապատասխան պայմանագրերի պատճենները։

2021թ. սեպտեմբերի 21-ին պետական միջոցառմամբ նշվել է ՀՀ անկախության 30-ամյակը։ Կարծում եմ, վստահ եմ՝ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն իմանալ, թե ո՞ւմ միջոցներով է կատարվել իրենց անկախ պետականության հոբելյանը։

17 նոյեմբեր 2021թ. ստացել եմ հետևյալ պատասխանը.

«Հարգելի՛ պարոն Վարդանյան,
Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք հետևյալը.  Անկախության 30-ամյակին նվիրված ծրագիրը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում, կազմակերպել է «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը: ՀՀ կառավարությունը վերը նշված ընկերությունից ստացել է Անկախության տոնի վերաբերյալ ծրագրային առաջարկ, որն արժանացել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված արարողությունների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հավանությանը:  

Հայտնում ենք, որ պետական և /կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել:   Ձեր կողմից մատնանշված՝ «Դոմինո փրոդաքշն» ընկերության հայթայթած գումարների, ինչպես նաև ծախսման  ուղղությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել չենք կարող, քանի որ ՀՀ վարչապետի աշխատակազմը չի հանդիսանում հարցի հասցեատեր: 

Միաժամանակ անհասկանալի է «Դոմինո փրոդաքշն» ընկերության նկատմամբ ձևավորված հետաքրքրվածությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարիների միջոցառումների կազմակերպման ժամանակ նմանատիպ համագործակցություն եղել է նաև ոլորտի այլ փորձառու ընկերությունների հետ»:

Ահա այսպիսի անհոդաբաշխ պատասխան։ 1-ին հարցի՝ կառավարության եւ ՍՊԸ-ի միջեւ պայմանագիրը եւ կատարողական ակտի օրինակները չեն ուղարկվել։ 2-րդ հարցի՝ ինչո՞ւ հենց «Դոմինո փրոդաքշն»-ը անհիմն հիմնավորում է տրված։ Ինչո՞ւ մրցույթ չեք արել, դիմե՞լ եք այլ փորձառու ընկերությունների, պատասխան չկա։ 3-րդ հարցը. պաշտոնապես հաստատում են, որ պետական բյուջեից հատկացում չի արվել։ Սա լավ է, արձանագրենք փաստը, թող մնա։ 4-րդ, 5-րդ հարցերն անպատասխան են։

Ասեմ նաև, որ ԶԼՄ-ների՝ այս բնույթի հարցերին տվյալ ՍՊԸ-ն ուղղակի չի պատասխանում։  Հիմա՝

«Դոմինո փրոդաքշն»-ի նկատմամբ ձեւավորված՝ նաեւ իմ «անհասկանալի հետաքրքրվածության» մասին։

Այս ընկերությունն է նկարել «Իմ քայլի» ԱԺ վերջին ընտրությունների հոլովակները։ Մամուլում արձանագրվել է Արայիկ Հարությունյանի և «Դոմինո»-ի առնչությունը։ Ընդհանրապես այս ընկերության պատմությունը, կապերը (նաեւ օտարերկրյա) շատ հետաքրքիր են։ «Դոմինո»-ի նկարած ֆիլմի պրեմիերային ներկա են եղել Նիկոլ Փաշինյանը, կինը, Արարատ Միրզոյանը։ Ընկերության ղեկավարին ընդունել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Տեսնո՞ւմ եք՝ շատ հետաքրքիր է։ Տարբեր փորձառու ընկերություններ «գունագեղ» միջոցառման ծախսը գնահատում են առավելագույնը 400-450 միլիոն դրամ։ 2.5 անգամ պակաս 1-1.2 միլիարդից։ Արդյո՞ք փողերի լվացում, արդյո՞ք կոռուպցիա։ Այս հարցերի պատասխանները մի օր ջրի երես են գալու։ Չկասկածեք։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի, «Դոմինո փրոդաքշն»-ը 2019, 2020 թվականներին եւ 2021թ. տասը ամիսներին զրո դրամ ԱԱՀ եւ շահութահարկ է վճարել պետական բյուջե։ Եկամտահարկի թվերն այսպիսին են. 2019թ.՝ 5 միլիոն 806 հազար դրամ, 2020թ.՝ 5 միլիոն 154 հազար դրամ, 2021թ. տասը ամիսներ՝ 3 միլիոն 766 հազար դրամ։

Կարծում եմ՝ սա եւս չափազանց հետաքրքիր է։
Եվ ընդհանրապես ինձ հետաքրքրում է այն ամենը, ինչն առերեւույթ առնչվում է Արայիկ Հարությունյանին։ Օրինակ, այս Արայիկ Հարությունյանը քանի՞ անգամ է եղել «Դոմինո փրոդաքշն»-ի գրասենյակում։

Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ իրավունք ունեն իմանալ, թե ի՞նչ կամ ո՞ւմ փողերով է նշվել իրենց պետության անկախության 30-ամյակը, ժողովրդավար թափանցիկներ ջան»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:03
«Hotel Տ27» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել են 2 օտարերկրացու դի, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցելԿոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}