Կալիֆորնիայի բնակիչը մեղադրվում է իր երեխաների սպանության մեջ
Կալիֆորնիայի բնակիչ Ջերմարկուս Դեյվիդը մեղադրվում է իր չորս երեխաների և նրանց տատիկի սպանության մեջ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի շրջանի ոստիկանության վարչությանը։
Կիրակի օրը, զոհերին հայտնաբերել է երեխաների մայրը։ Հայրը, ով 29 տարեկան է, բերման է ենթարկվել։ Ըստ հետաքննության, նա կրակել է երեխաների վրա։
Դատարանը մեղադրյալին 2 մլն գրավ է նշանակել, սակայն նա չի կարողացել այն վճարել և մինչև դատաքննությունը մնացել է ճաղերի հետևում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը