Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը հասել է 4646-ի
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ)շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմից հետո զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այս մասին հայտնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:
Այսպիսով, Հիմնադրամի շահառուների քանակը 4646 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 52․6 միլիարդ ՀՀ դրամ։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մասնավոր կառույց է, որը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:
Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։
Մինչև օրս ԶԱՀ-ը հավաքագրել է 62,5 միլիարդ ՀՀ դրամ, որից 51,5 միլիարդը պարտադիր վճարների տեսքով և 11 միլիարդը նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից։
Փնտրեք Ձեր նվիրաբերությունը կամ պարտադիր վճարը ԶԱՀ-ի կայքում՝ www.1000plus.am:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը հասել է 4392-ի
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը 4316 է
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը հասել է 4220-ի
- Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվություն՝ հուլիսի 2-ի դրությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին