Արցախում կայացել է ԱՀ ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը
Դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների միջազգային օրը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախագահությամբ տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը, որի կազմում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՄԻՊ գրասենյակից։
«Նիստին մասնակցում էին նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձինք:
Իրենց ելույթներում Պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Մարգարիտա Գասպարյանն անդրադարձել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, որոնք արձանագրվել են Պաշտպանի գործունեության ընթացքում:
Պաշտպանը նշել է, որ խորհրդի ստեղծման առաջնային նպատակն է հասարակության և պետական մարմինների կողմից մշտական ուշադրության տակ պահել հաշմանդամների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները և համատեղ ջանքերով նպաստել դրանց լուծմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկմանը: Պաշտպանը հույս է հայտնել, որ խորհրդի և պետական լիազոր մարմինների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ կարձանագրվեն դրական արդյունքներ հասարակության տվյալ խմբի իրավունքների իրացման և դրանց պաշտպանության բնագավառում:
Խորհրդի անդամները ներկայացրել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, կրթության իրավունքի, զբաղվածության ապահովման, ֆիզիկական միջավայրի մատչելիության հետ կապված և մի շարք այլ հարցեր:
Խորհրդի նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդի հետագա աշխատանքների շուրջ՝ նախանշելով առավել հասցեական և կոնկրետ գործողություններ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ