Լարված վիճակ Պտղնիում. Առաջարկում են «տփել» նախկին պատգամավոր Արման Աբովյանին
Կոտայքի մարզի Պտղնի գյուղում տեղակայաված 29/40 տեղամասի դիմաց լարված իրավիճակ էր ստեղծվել։ Կուտակումների մասին բարձրաձայնող նախկին պատգամավոր Արման Աբովյանի խոսքը նյարդայնացրեց այնտեղ հավաքվածներին։
«Դու ի՞նչ ես եկել ըստեղ, արա, դու ես իմ համար։ Արա, հելեք գնացեք»,-տեղի տվեցին ինչ-որ երիտասարդի նյարդեր, ապա հնչեց «դրանց»՝ Աբովյանին ու լրագրողներին ծեծելու առաջարկ։
«Բերեք սաղին տփենք»,-գոռգոռում էր մի տղամարդ։
Հանձնաժողովի նախագահ Աշոտ Վիրաբյանը «Էպիկենտրոն»-ին պատմել է՝ կուտակումները նկատվել են վաղ առավոտից։ Քաղաքացիներին ուղղորդել են քվեարկել ՔՊ-ի օգտին։
Հիշեցնենք, որ Պտղնին խոշորացման արդյունքում մտնում է Աբովյան փնջի մեջ։ Այստեղ ընտրապայքարի մեջ են ՔՊ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հանրապետություն»-ը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ