Կառավարությունն առաջարկում է ավելացնել դատավորների թիվը
Կառավարությունն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրել է Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է ավելացնել Հայաստանում դատավորների թիվը: Այժմ դա անցնում է 230-ից:
Առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելով նախագիծը հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Արմեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ օրինագծով առաջարկվում է ավելացնել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, ինչպես նաև` Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը: Ըստ փոխնախարարի՝ առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են դատարաններում դատավորների գերծանրաբեռնվածությամբ:
Նրա ներկայացրած տվյալներով, միջազգային չափորոշիչը հետևյալն է 100 հազար բնակչին 21 դատավոր է նախատեսված, մինչդեռ ըստ հաշվարկների Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 6.7 դատավոր:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ