ԱԺ նախագահի հրաժարականի հարցը մեր օրակարգում է. Աննա Գրիգորյան
«Ասում են զբաղվածության պատճառով Նիկոլ Փաշինյանը միգուցե չներկայանա գերիների հարցի քննարկմանը, այն դեպքում, երբ օրեր առաջ արտախորհրդարանական ուժերի հետ ասում են առավոտյան 10-ից մինչև երեկոյան ժամը 19-ը քննարկումներ է անցակցրել»,- ԱԺ ճեպազրույցների սրահում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը և հռետորական հարց հնչեցրեց. «Արտախորհրդարանական ուժերի հետ քննարկման թեմա կա, բայց ԱԺ ներկայանալ և այսքան կարևոր՝ գերիների թեմաներով խոսելու ժամանակ չունի՞»:
Նրա խոսքով՝ ի վերջո հասարակությունը, ժողովուրդը պետք է հասկանա, որ իշխող քաղաքական թիմի համար գերիների հարց գոյություն ունի՞, թե՞ ոչ, նրանք պետության օարկարգում կա՞ն, թե՞ այլևս դուրս են:
«Եթե Ալեն Սիմոնյանը հայտնում է, որ նրանք ընդամենը դասալիքներ են, ապա պետական քաղաքականություն գոյություն ունի՞, թե չունի և միայն դատախազությունը պետք է զբաղվի դրանով»,- հայտարարեց Գրիգորյանն՝ անդրադառնալով մասնավոր զրույցում Ալեն Սիմոնյանի հնչեցրած հետևայալ մտքին. «Բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան»:
Նա պնդեց, որ ՔՊ-ն պետք է հրապարակային դատապարտող հայտարարությամբ հանդես գա, հակառակ դեպքում կստացվի, որ կիսում է Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցրած յուրաքանչյուր միտք
«Քաղաքակիրթ հասարակություններոմ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողը, որը համարվում է երկրում երկրորդ կամ երրորդ անձը բարոյական տեսանկյունից պետք է հրաժարական ներկայացներ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հայտնեց, որ ԱԺ նախագահի հրաժարականի հարցն իրենց օրակարգում է և իրավական գործընթացներ են նախատեսել:
Գրիգորյանի խոսքով՝ երկրի ղեկավարության թիվ մեկ խնդիրը գերիներին վերադարձնելն է, դրանից հետո գործընթացի կարիք եթե լինի՝ պետք է արվի, բայց եթե նրանք հայտարարում են, որ գերիներն իրենց համար գոյություն չունեն, հետևաբար դա նշանակում է, որ չի նախատեսվում համապատասխան գործընթաց նրանց վերադարձնելու ուղղությամբ:
Նկատելով, որ և հունվարի 11-ի, և Սոչիի հայտարարության մեջ գերիների մասին խոսք չկա՝ կին պատգամավորն ասաց, որ դրանից կարելի է ենթադրել՝ Ալեն Սիմոնյանը իշխող ուժի քաղաքական դիրքորոշումն է արտահայտում:
Աննա Գրիգորյանը հարց բարձրացրեց, որ եթե գերի ընկնելու հարցում նման մոտեցում կա, ապա արդյոք իշխանություններն այնպես են կահավորել սահմանի դիրքերը, որ զինվորները կարողանան մինչև վերջ մարտ վարել:
«Այսօր Ալեն Սիմոնյանի հայտարարությունը դիմակազերծել է այս իշխանություններին, այն դեպքում, երբ նախկինում ասում էին, որ այն կարևոր խնդիր է և տարբեր տեղերում խոսում են այդ մասին»,-շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը փորձում է արդարանալ
- Ասել, թե առաջնագիծը կահավորված է, նշանակում է՝ ծաղրել զինծառայողներին. Թագուհի Թովմասյան
- Ռուբեն Մելիքյան. Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի
- Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարությունը գերիների մասին. «Արդեն իրանք չկան, իմ համար չկան»
- Ռոբերտ Քոչարյանն Ալիևի համար վատ երազ է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ երազելի. Արամ Վարդևանյան
- Սահմանազատման ու սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին