Ադրբեջանում հայտնված 76-ամյա կնոջ հարազատները չեն հավատում նրա՝ մոլորվելու վարկածին. ՀԺ
Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում հայտնված Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի բնակչուհի, 76-ամյա Լուսիկ Աբովյանի հարազատները չեն հավատում այն վարկածին, որ կինը մոլորվելու հետևանքով է հայտնվել ադրբեջանական կողմում:
«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում Աբովյանի հարսը՝ Ղուշիկ Բեջանյանը նշել է, որ սկեսուրը չէր կարող մոլորվել, քանի որ ճանապարհը նրան անծանոթ չէր: Հարսը բացատրել է, որ սահմանը հատելու համար Աբովյանը պետք է անցներ խորը փորված խրամատով, ինչը նա չէր կարող անել. «Հնարավոր չի, որ այդ խրամատը ինքը անցներ: Տարիքով կին է, ես երիտասարդ եմ ու ես էլ չեմ կարող անցնել, դա այնքան խորն է, որ անցնել հնարավոր չի»: