Եթե Ձեզ հնարավորություն ընձեռնվի իրավիճակը մեղմելու համար գոնե ձեր թիմակիցներից մեկին փոխանցել վարչապետի պաշտոնը, հնարավո՞ր է․ Խամոյանը՝ Փաշինյանին
«Արդեն երկրորդ անգամ (առաջինը եղել է Իրանում), հայտարարում եք, որ ազդեցության ցանցեր կան Հայաստանում, և մեր խմբակցության պատգամավորին մեղադրում եք Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ ՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն օգտագործելու համար։ Ժանրի կանոններով, պարոն Փաշինյան, հիմա ես Ձեզ պետք է մեղադրեմ Ադրբեջանի շահերը լավագույնս պաշտպանելու մեջ, որովհետև դուք եք Ադրբեջանի նախագահին անվանել «կիրթ և կառուցողական», ասել եք, որ նա պատրաստ է հարցի լուծմանը։ Դուք եք նրա հետ Դուշամբեի վերելակում Ձեր նոթատետրի մեջ անհասականալի գրառումներ արել։ Ձեր օրոք ենք կորցրել Արցախի զգալի հատվածը, հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցել, տասնյակ հազարավոր անտուն քաղաքացիներ ունեցել։ Եվ, ի դեպ, դուք եք «Էյվազլի և Չայվազլի» ձևակերպումները մտցրել մեր խոսույթ և հայտնվել ադրբեջանական մամուլում»,- ԱԺ-ում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ելույթներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորն այնուհետև հնչեցրեց հարցը․ «Ակնհայտ է, որ հրաժարական տալով դուք կարող էիք կանխել պատերազմը և խոստովանում եք, որ անելանելի վիճակ էր բանակցություններում ստեղծվել։ Ուզում եմ հիշեցնել Հանրապետության հրապարակում ձեր հայտարարույթունը՝ «կամ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կամ ՀՀ-ն չի ունենա վարչապետ»։ Արդյո՞ք ուժի մեջ է Ձեր այս հայտարարությունը և եթե իրերի ընթացքն այնպես դասավորվի, որ Ձեզ հնարավորություն ընձեռնվի իրավիճակը մեղմելու համար գոնե ձեր թիմակիցներից մեկին փոխանցել վարչապետի պաշտոնը, հնարավո՞ր է,օրինակ ՝ Պապիկյանին կամ Արարատ Միրզոյանին, կամ Ալեն Սիմոնյանին»։
Փաշինյանն արձագանքեց․ «Պատերազմը կանխելու ձևը մեկն էր՝ տարածքների վերադարձը ,առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման»։
Ինչ վերաբերում է բուն հրաժարականի մասին հարցին, Փաշինյանն ասաց․ «Ես հրաժարական տվել եմ, դուք էլ եք իմ հրաժարականի շնորհիվ այստեղ նստած»։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ