Ցավում եմ, որ պարկեշտ նախարարը նույնիսկ այս հարցին չպատասխանեց առանց հուշարարության. Աղվան Վարդանյան
«Արմեն Չարչյան, Առուշ Առուշանյան, Մխիթար Զաքարյան, Արթուր Սարգսյան, Մանվել Փարամազյան, Մենուա Հովսեփյան, Աշոտ Մինասյան, այս մարդիկ կալանավայրում են»,-կառավարության հետ հարցուպատսախանի ժամանակ ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա հարցրեց, թե ո՞ր դեպքում Սյունիքն ավելի պաշտպանված կլինի, եթե նրանք իրենց տեղում՝ Սյունիքում լինեի՞ն, թե՞ բանտում։
«Պարզ հարցիս հստակ, պարզ պատասխան եմ ակնկալում պաշտպանության պարկեշտ նախարարից»,-ասաց Վարդայնանը։
Հարցին պատասխանող Սուրեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար և նշեց, որ դրանք դատական գործընթացներ են։
«ՀՀ-ն յուրաքանչյուր հատվածում ավելի պաշտպանված կլիներ, եթե յուրաքանչյուր դերակատար իր պարտականությունները կատարեր հավուր պատշաճի, այդ թվում նաև քիչ թալաներ»,-հայտարարեց Պապիկյանը։
Աղվան Վարդանյանն արձագանքեց, որ ինքը պարզ հարց էր տալիս և գտնում էր, որ պարկեշտությունն այնքան կարևոր հատկություն է, որ այդ հարցին պատասխանելու համար նախարարը չպետք էր ունենար ուրիշ մեկի հուշարարության կարիքը։
«Ցավում եմ, որ պարկեշտ նախարարը նույնիսկ այս հարցին չպատասխանեց, թե որ դեպքում Սյունիքն ավելի պաշտպանված կլիներ»,-ասաց նա։
Սուրեն Պապիկյանը կրկնեց, որ կարող է ասել, որ Սյունիքն ավելի պաշտպանված կլինի և կդառնա, երբ բոլորը կատարեն իրենց պարտականությունները։
«Ես պատրաստվում եմ իմ հնարավորությունների և պարտականությունների շրջանակներում անել ամեն ինչ Սյունիքն ամեն օր ավելի պաշտպանված դարձնելու համար»,-վստահեցրեց Պապիկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նոր Հայաստանում ամեն ինչ հպարտ որակված քաղաքացիներին խաբելո՞ւ և լայքեր կորզելու համա՞ր է. Արեգնազ Մանուկյան
- Լացացնում եմ՝ լացեք. Մամիջանյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
- Թե արտիստիզմը, թե պատասխանի տեխնիկան ուղղակի զրոյական է. Աննա Մկրտչյանը՝ Փաշինյանին
- Ինչու Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի վերադարձն առ այսօր օրակարգի հարց չի դառնում. Տիգրան Աբրահամյան
- Էլինար Վարդանյան. Քովիդը և բազմամարդ հերթերը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ