Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին սահմանափակումներ են գործում
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունից հայտնում են, որ ձյան և մերկասառույցի պատճառով միջազգային նշանակության՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Փոստա) -Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մնացած տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:
Jnews-ի փոխանցմամբ՝ նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան