Շուտով մեր տղաները կարող են հրաժարվել Բաքվից ՀՀ վերադառնալ ու խնդրեն, որ հայտնվեն որևէ երրորդ երկրում. Հռիփսիմե Ստամբուլյան
«Գերիներին համատարած հերոսացնողն էլ են այս իշխանությունը եղել՝ առանց նայելու, թե ինչ պարագայում են գերի ընկել այն ժամանակ ու հիմա էլ ամբողջական կերպով տանում են գերիների ոչ հերոսացման պրոցեսը»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը:
Ըստ նրա, սրանով ակնհայտորեն ադրբեջանական շահն են տանում։
«Նրանք չեն մտածում, թե ինչ տեղի կունենա դրանից հետո, երբ Ադրբեջանը տեսնի, որ տղաներին այստեղ կալանավորում են։ Սա, թերևս, բերելու է մի շատ վատ բանի, որ շատ շուտով մեր տղաները կարող են հրաժարվել Հայաստան վերադառնալ ու խնդրեն, որ հայտնվեն որևէ երրորդ երկրում», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հռիփսիմե Ստամբուլյանի գնահատմամբ, սա լրջագույն խնդիր է. «Յուրաքանչյուր երկրի ղեկավար, յուրաքանչյուր պետություն ուղղակի պարտավոր է ապահովել իր քաղաքացու անվտանգությունն ու գերիներին վերադարձնել: Այն, ինչ հիմա կատարվում է, աբսուրդի ժանրից է»:
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի՝ գերիների վերաբերյալ հայտարարությունը կազմակերպված բնույթ է կրում ամենաբարձր ղեկավարության կողմից. Մինասյան
- Վերադարձած գերիներին կալանավորելով՝ ՀՀ-ն իր համար ազգային անվտանգության խնդիր է ստեղծում․ Սիրանուշ Սահակյան
- Տիգրան Աբրահամյան. Իր անզորությունը գիտակցող իշխանությունը փորձում է գերիների հարցը հանել
- Դատարանն այսօր դեռ կքննի Հայաստան վերադարձած գերիներին կալանավորելու միջնորդությունը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին