Իրավունք 17:22 15/12/2021 Հայաստան

Թաթոյանը ԵԱՀԿ նախագահին և համանախագահներին ուղարկել է հատուկ զեկույց՝ բացատրական նամակով

ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղարկել է հատուկ զեկույց՝ բացատրական նամակով, ադրբեջանական զինված ծառայողների արարքներով Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից

Փաստաթղթում փաստերով, կոնկրետ օրինակներով ցույց է տրված, որ ադրբեջանական զինված ծառայողների արարքներով, ադրբեջանական իշխանությունների մտադրված կազմակերպմամբ, ամեն օր ոտնահարված են Գեղարքունիքում և Սյունիքում՝ մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները, խաթարված է անվտանգությունն ու նորմալ կյանքը (բերված են նաև Արարատի մարզի Երասխ համայնքի օրինակները):

Հետևաբար, առաջնահերթ գերակայություն է մարդկանց համար իրենց նորմալ կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը վերականգնելը: Ցույց ենք տվել նաև այդ խախտումների ազդեցությունը ՀՀ ողջ բնակչության իրավունքների վրա:

Ընդ որում, զեկույցում իրավունքների խախտումները վերլուծված են՝ ըստ խմբերի (օրինակ՝ կյանքի իրավունք, ազատ տեղաշարժվելու իրավունք, երեխաների իրավունքներ և այլն):
Նշել եմ, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհները լուծում չեն, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել այդ ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Ավելին, նրանք զինված ցուցադրաբար ներկա են ճանապարհներին, քաղաքացիական բնակիչների համար տեսանելի հատվածներում ու կատարում մարդկանց իրավունքները կոպիտ ոտնահարող արարքներ:

Հիմնավորված է նաև, որ սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների սնուցող աղբյուրն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը պատերազմից հետո ոչ միայն չի նվազել, այլ խորացել է:
Ուստի, եզրահանգումը հստակ է՝ մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:
Այսինքն՝ պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի:

Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է:
Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում: Պարզապես ներկայում անհրաժեշտ է հրատապ վերականգնել մարդկանց իրավունքներն ու նորմալ կյանքը:

Օրինակով ցույց է տրվել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:08
Ֆրանսիայում հայ բռնցքամարտիկները նվաճել են երկու մեդալ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Հայ բռնցքամարտիկները երկու մեդալ են նվաճել Ֆրանսիայում կայացած դպրոցականների...
Աղբյուր` Panorama.am
21:01
Լազար ջա՛ն, ես գիտեմ, որ դու կարդալու ես այս տողերը. լսի՛ր ինձ․․․ Բենիկ Գալստյան
Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է. «Նկարում պատկերված անձը ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մետրոպոլիտենի բաժնի օպերլիազորներից Լազար Խալաֆյանն է։...
Աղբյուր` Panorama.am
20:59
Կոչ՝ կասկածի տակ առնել ՀՀ քաղաքացուն անպաշտպան թողած «իրավապաշտպանների» աշխատանքը
Ստորագրագրահավաք է սկսվել՝ Հայաստանում գործող իրավապաշտպան որոշ կազմակերպությունների դեմ։ Քաղաքացիները կասկածի տակ են...
Աղբյուր` Panorama.am
20:56
ՄԻՊ-ի հայտարարությունը անուղղակի ցուցում է վարույթն իրականացնող մարմնին
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Այսօր էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետից է...
Աղբյուր` Panorama.am
20:48
Խաչատուրովների ընտանիքը հայրանադարձվել է Ռուսաստանից․ Ջորջ Տաբակյան
 «Repat Armenia» հիմնադրամի և «Սահման» ՀԿ-ի համահիմնադիր Ջորջ Տաբակյանը գրում է․ «Խաչատուրովների ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Փաստաբանները ստանձնել են ծեծի ենթարկված անչափահաս երկու երեխաների շահերի պաշտպանությունը
Փաստաբան Միքայել Շխիմյանը գրում է․ «Ստանձնել ենք երեք օր առաջ ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկված...
Աղբյուր` Panorama.am
20:21
Թումանյան փողոցը «ողջունում» է Փաշինյանի ավտոշարասյանը
Համացանցում տարածվել են տեսանյութեր,թե ինչպես են քաղաքացիները «դիմավորում» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը։ Տեսախցիկները, վարորդները...
Աղբյուր` Panorama.am
20:19
Խորհուրդը պետք է ծառայի որպես հարթակ․ ԱՀ ՄԻՊ
Մայիսի 20-ին Արցախի  Մարդու իրավունքների պաշտպանի նախագահությամբ տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր բռնի տեղահանված և փախստական անձանց...
Աղբյուր` Panorama.am
19:58
Շատ ժողովրդավար երկրներ կարծես թե հետընթաց են ապրում․ ԵՄ դեսպան
Ժողովրդավարության մասին իր պատկերացումներն է ներկայացրել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ Երևանում կայացած «Ժողովրդավարության...
Աղբյուր` Panorama.am
19:29
Երևանում փորձում էին բեմադրել ժողովրդավարության թատրոնը․ Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ վաղը՝ Փաշինյանի Բրուսելյան այցին...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այսօր հանրահավաք չի լինելու, այն կլինի վաղը․ Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը գրում է․ «Այսօր հանրահավաք չի լինելու, այն կլինի վաղը՝ 18:00, այնպես որ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Խաղաղությունը չի կարող հաստատվել ազգային արժանապատվության նվաստացման հաշվին․ Մայր Աթոռ
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանը հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընտրություն պետք է կատարի․ Տիգրան Քոչարյան
Քաղաքական տեխնոլոգ Տիգրան Քոչարյանը գրում է․ «Խաղաքարտերը փաստացի բացվեցին: Խաղը տեղափոխվեց լրիվ այլ մակարդակի վրա: Հիմա արդեն պարզ է,...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արևմուտքը Հայաստանում իր իմիջը օր-օրի ոտնատակ է գցում, ցավոք․ Բաբկեն Հարությունյան
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «ԱՄՆ և ԵՄ դեսպանները հիանում են մեկով, ով,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հայաստանի վերջին 4 տարիները ցույց տվեցին, որ ես կոպիտ կերպով սխալվել եմ․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «2005թ․ մեր կազմակերպությունը՝ «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» անցկացրել է տասնյակ...
Աղբյուր` Panorama.am
18:29
Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել
2022 թվականի մայիսի 20-ին Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:16
Մյուռոնօրհնությունը կկայանա 2023-ին, երբ լրանում է նաև Մայր Տաճարի հիմնադրման 1720-ամյակը
Մայիսի 17-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է...
Աղբյուր` Panorama.am
18:09
Իրացման ցանցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, դիտարկում են իրականացրել Երևանի Շահումյան...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գետափում դարձյալ բնակարանամուտ է նշվել
Այդ հարցում Հովսեփյաններին աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»։
Աղբյուր` Panorama.am
17:53
Երթի մասնակիցներին թույլ չտվեցին շարժվել Մատենադարան, որտեղ Լիտվայի նախագահն է
Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները անհնազանդության երթ է իրականացնում Երևանի փողոցներում։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանի վարչապետը բողոքել է Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացակայությունից
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նշել է Հայաստանի հետ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում առաջընթացի բացակայության մասին։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
17:50
Քաղցկեղային հիվանդությունը հարաճում է.Լևոն Բադալյան
«Այսօր տարեկոն 9 հազար քաղցկեղի նոր դեպք է հայտնաբերվում Հայաստանում: 10 տարի առաջ այն մոտ 7500-8000 էր, բայց գրանցվել է նաև...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ընդդիմությունը պետք է հասկանա, որ շատ լուրջ հակառակորդ ունի. ջութակահար Խաչատուր Ալմազյան
«Համաշխարհային մի երևույթ կա, որ ամբողջը մանրանում է, դառնում է  սպառողական։ Ընդհանրապես, համաշխարհային մտավորականության, գիտական...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ատեստավորման նպատակով այս տարի կվերապատրաստվեն ավելի քան 14 հազար ուսուցիչներ
ԿԳՄՍ նախարարությունը երաշխավորել է 48 վերապատրաստող կազմակերպություն և շուրջ 30 դասընթաց։ Ուսուցիչները հնարավորություն ունեն ընտրելու նշված...
Աղբյուր` Panorama.am
17:20
Իշխանությունները պետական գերատեսչությունները հեռու կպահեն իրենց ոչ ցանկալի լրագրողներից
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն օրերս դրական եզրակացություն տվեց և Ազգային...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ոստիկանությունը հաստատում է. Պարգևատրում եղել է
Ոստիկանությունից հաստատում են տարածված տեղեկությունները, ըստ որոնց, մայիսին ոստիկանները պարգևատրում են ստացել։ Ոստիկանության տարածած...
Աղբյուր` Panorama.am
16:55
Վարուժան Գեղամյան. Թուրքիան պաշտոնապես աջակցում է Փաշինյանին
Պատմական գիտությունների թեկնածու,  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կապիկների ջրծաղիկի պատճառով
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրավիրում է փորձագետների արտակարգ խորհրդակցություն՝ քննարկելու կապիկների ջրծաղիկի բռնկումը,...
Աղբյուր` Panorama.am
16:27
Team-ը վերազինել է ավելի քան 500 բջջային կայան
Team Telecom Armenia-ն բջջային կայանների վերակառուցման և ցանցում նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում զգալիորեն բարելավել է բջջային ցանցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}