Քաղաքական 11:48 15/12/2021 Տարածաշրջան

Շառլ Միշել. Հայաստանի ու Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների վերականգնումը պետք է իրականացվի՝ հարգելով բոլոր երկրների սուվերենությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո ԵԽ-ն տարածել է հայտարարություն։ Նշվում է, որ երեք ղեկավարների հանդիպման հիմնական նպատակը Հարավային Կովկասում անվտանգության, կայունության, բարգավաճման ստեղծումն է, ինչն ի նպաստ կծառայի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։

Հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևն ընդգծել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների առանցքային պարտավորությունները կատարվում են, իսկ այս տարվա նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ամրապնդվեն։ Շառլ Միշելը բարձր է գնահատել երկու երկրների ղեկավարների կողմից ձեռնարկած քայլերը տարածաշրջանում դեէսկալացիայի համար՝ վերջերս Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին զինված բախումներից հետո, նշել է, որ մասնավորապես իր աջակցությամբ ստեղծվել է ուղիղ կապ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև։

«Այդ մեխանիզմը կարող է ծառայել հետագա միջադեպերը կանխելու համար, դրական ազդեցություն ունենալ լարվածության նվազման համար»,-ասել է նա։

ԵԽ նախագահը շեշտել է մարդասիրական խնդիրների լուծման կարևորությունը, ողջունել է վերջերս Ադրբեջանի կողմից տասը ձերբակալված հայերի ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից ականապատ բոլոր քարտեզների հանձնումը։

Նա կոչ է արել լիարժեք և արագ կերպով լուծել հումանիտար բոլոր խնդիրները ՝ կալանավորներին ազատ արձակել, անդրադառնալ  անհայտ կորածների ճակատագրին,  միաժամանակ գիտակցելով, որ երկու կողմերի մարդասիրական ժեստերը նպաստում են վստահության և խաղաղության առաջընթացին նպաստող միջավայրի ստեղծմանն ու հաշտեցմանը։

Նշվում է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել ականազերծման ջանքերին, այդ թվում՝ տրամադրելով փորձագիտական խորհրդատվություն և օգնություն հակամարտությունից տուժած բնակչությանը։ ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին։

Հանդիպմանը քննարկվել է ԵՄ-ի և երկու երկրների միջև առկա և հեռանկարային առևտրատնտեսական գործընկերությունը, ինչպես նաև ԵՄ-ի մտադրությունը՝ տնտեսական խորհրդատվական հարթակ գործարկելու վերաբերյալ։

Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են, որ սահմազատման ու սահմանագծման աշխատանքների շուրջ բանակցությունների մեկնարկի համատեքստում  պետք է իրականացվեն այլ քայլեր լարվածության նվազեցման ու բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման համար։  ԵԽ նախագահը կոչ է արել Բաքվին ու Երևանին ակտիվ աշխատել լարվածության թոթափման ուղղությամբ։

Եվրոպացի դիվանագետն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում ենթակառուցվածքների  վերականգնման կարևորությունը՝ հարգելով  բոլոր երկրների սուվերենությունը։

Համաձայնություն է ձեռք բերվել  շարունակել երկաթուղային գծերի վերականգնումը՝ փոխադարձության սկզբունքով սահմանային և մաքսային հսկողության համապատասխան պայմանավորվածությունների համաձայն։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել հաղորդակցության ուղիների զարգացմանը՝ իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան:

Առաջարկվող տնտեսական խորհրդատվական հարթակը նույնպես կարող է նպաստել այս գործընթացին: Ղեկավարները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և մնալ ներգրավված պրոցեսին։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:20
Վթարային ջրանջատումներ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:10
Պարզվում են երեք անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ երեք անձի...
Աղբյուր` Panorama.am
15:02
Եղանակն՝ առաջիկա հինգ օրերին
Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։
Աղբյուր` Panorama.am
14:53
Ալիևը կնոջ հետ Թուրքիայում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան երեքշաբթի աշխատանքային այցով ժամանել են Թուրքիա։ Ալիևի մամուլի ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
14:44
Կենսածին նյութերը` Սևանա լիճ թափվող գետերում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն...
Աղբյուր` Panorama.am
14:36
Հիշեք մայիսին $6 մլն պարգևավճար ստացած բերետավորներին. Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.  «Ու ամեն անգամ, երբ իշխանությունը ձեզ սկսի համոզել, որ մարդ ու փող չունի մի գյուղ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Թուրքիան Ուկրաինային է մատակարարել սեփական արտադրության զրահափոխադրիչների խմբաքանակը
Թուրքիան Ուկրաինային է մատակարարել սեփական արտադրության BMC Kirpi 4x4 զրահափոխադրիչների խմբաքանակը: Այդ մասին հայտնում է «Military...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկ շաբաթում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 729 նոր դեպք
Մեկ շաբաթվա ընթացքում (02.08-09.08.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 12 729 նոր դեպք, ապաքինվել է 11 199 մարդ: Մեկ շաբաթվա տվյալներով՝...
Աղբյուր` Panorama.am
14:03
Փաշինյանը շնչակտուր կատարեց Ադրբեջանի պայմանը. Ադիբեկյան
«Դեռ շաբաթներ առաջ էին ասել, որ Աղավնոյի և Բերձորի հանձնման կասեցումը ժամանակավոր բնույթ է կրում, որպեսզի Հայաստանում և Արցախում...
Աղբյուր` Panorama.am
13:55
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ փոխչեմպիոն
Օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթել էր Իսպանիայի հավաքականին։
Աղբյուր` Panorama.am
13:30
Հիմնադրել են «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվներ և առանձնապես խոշոր չափերի գումարներ հաշտակել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում ենսպառողական կոոպերատիվների ղեկավարների կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հաշտակելու դեպքի հանգամանքները
Աղբյուր` Panorama.am
13:21
ԱՄՆ-ը հրապարակում է Հայաստանի վերաբերյալ իր ռազմավարությունը, որն ակնհայտորեն հիմնված է Ամերիկայի շահերի վրա. Սասունյան
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն իր կայքում տեղադրել է մի ծավալուն փաստաթուղթ, որտեղ նկարագրված է ԱՄՆ կառավարության ռազմավարությունը 175...
Աղբյուր` Panorama.am
13:20
ԱԳ նախարարը և ԱԽՔ-ը պետք է կարգի հրավիրեն իրենց գործընկերոջը և ձախողման դեպքում հրաժարական տան.Րաֆֆի Հովհաննսիյան
«Փաշինյանի ընտանիքը որոշել է, որ քաղաքական, նյութական բարիքներն ավելի կարևոր են, քան ազգային պետական շահը»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Այսօր խաղաղապահ զորակազմը Իվանյան համայնքում կգործարկի օդային տագնապի ազդանշան
Այսօր ժամը 15:00-ի սահմաններում, ՌԴ  խաղաղապահ զորակազմի կողմից, Իվանյան համայնքի վարչական տարածքում,  կգործարկվի օդային տագնապի...
Աղբյուր` Panorama.am
13:04
Օկուպացված Հայաստանի մեկ շաբաթը. Վրթանեսյան
«Սա է Նիկոլի խոստացած ապագան, որն արդեն ներկա է»։
Աղբյուր` Panorama.am
12:55
Հուսիկ Արայի «Կորած սերունդ»-ը դրվել է ընթերցողի սեղանին
Գիրքն ամփոփում է գրողի՝ 1988-2021 թթ. գրված բանաստեղծություններն ու պոեմները թեմատիկ ընտրությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:47
Չինաստանը Թայվանը շրջապատելու սցենարով զորավարժություններ կսկսի
Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը (ՉԺԱԲ)երեքշաբթի հայտարարել է մոտալուտ զորավարժությունների մասին, որի նպատակն է շրջապատել և պաշտպանել...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից. Վարուժան Գեղամյան
... կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը
Աղբյուր` Panorama.am
12:22
Ինչու՞ թույլ չեք տալիս Արամ Տիգրանի աճյունը վերաթաղել Դիարբեքիրում. Փայլանը դիմել է նախարարին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը անվանի հայ երաժիշտ...
Աղբյուր` Panorama.am
12:13
Զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով վիրավորում են ստացել 2 զինծառայողներ. Արցախի ՊՆ
Օգոստոսի 8-ին զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով  վիրավորում են ստացել ՊԲ...
Աղբյուր` Panorama.am
12:10
Շփման գծում ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ
Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը,...
Աղբյուր` Panorama.am
12:07
Պուտինը ամենաանհրաժեշտ պահին փրկեց Էրդողանին.Bloomberg
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի ղեկավարի համար կրիտիկական պահին աջակցություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Bloomberg-ի...
Աղբյուր` Panorama.am
12:00
Թունավորման դեպքեր Ախալքալքում
Արդյո՞ք ջրից
Աղբյուր` Panorama.am
11:51
Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը
Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ից ժամանակավորապես կփակվի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Հայտնի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն
66-ամյա դանիացի հայտնի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն։ Այս մասին հայտնել է  kulturomania.ru կայքը՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ղազախստանում ապացուցվել է հունվարյան անկարգությունների մասնակիցներին ոստիկանականությունում խոշտանգելու դեպքերը
Ղազախստանի դատախազության աշխատակիցներն ապացուցել են ոստիկանության աշխատակիցների կողմից հունվարի սկզբին տեղի ունեցած անկարգությունների...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ադրբեջանից արդեն հայտարարել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին
«Ադրբեջանի հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին...
Աղբյուր` Panorama.am
11:15
Զինվորականները կարծում են, որ իրենց պարտականությունը նահանջելն է՝ Սուրեն Պապիկյանի և Հասանովի համատեղ հրամանով. Էդգար Ղազարյան
«Մարդը փողն ստանում է, զինվորական արտոնություններից օգտվում է, բայց իր պարտականությունները չի կատարում: Ստացվում է, որ եղավ Վահե...
Աղբյուր` Panorama.am
11:00
No More Ransom նախաձեռնությունն ամբողջ աշխարհի ավելի քան 1,5 միլիոն օգտատիրոջ օգնել է վերականգնել տվյալները
No More Ransom նախաձեռնությունը, որի շնորհիվ ծածկագրող ծրագրերի զոհերը կարող են վերականգնել իրենց տվյալները, ամփոփում է վեց տարվա աշխատանքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան
20:37 05/08/2022

Ըստ ՄԱԿ-ի՝ վերջին ամիսներին Հայաստանում թերսնված մարդկանց թիվն ավելացել է 80 հազարով. Սուրեն Պարսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}