Կրթություն, գիտություն 12:42 22/12/2021 Հայաստան

Հայկական գենոֆոնդն ունի ավելի քան 6000 տարվա շարունակական գենետիկական պատմություն. գիտական ապացույց

Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվել է Հայկական լեռնաշխարհի և Բալկանների հնագույն և ժամանակակից ԴՆԹ նմուշների ամբողջական գենոմների համեմատական վերլուծություն:

ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության փոխանցմամբ, այն ցույց է տվել, որ հայերը տարբերվում են Բալկանների հնագույն և ժամանակակից բնակչությունից՝ հերքելով հայ ժողովրդի ծագման վերաբերյալ պատմագիտության մեջ գերակշռող տեսություններից մեկը համարվող «բալկանյան վարկածը»։ Հետազոտություններն ուղղված են Հայկական լեռնաշխարհի բնակչության գենետիկական շարունակականության վերականգնմանը, հայկական գենոֆոնդի քարտեզագրմանը և իրականացվել են Քեմբրիջի, Կոպենհագենի, Տարտուի համալսարանների, ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ համագործակցությամբ:

Գիտական աշխատանքների ղեկավար, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը նշեց. «Հայկական լեռնաշխարհում հայերի նախնիների բնիկության կամ եկվորության հարցը վաղուց ի վեր բուռն բանավեճերի առարկա է հնագետների, մարդաբանների, պատմաբանների և լեզվաբանների հանրությունում։ Ակադեմիական գրականության մեջ շրջանառվող՝ հայ ժողովրդի ոչ բնիկ ծագման վերաբերյալ վարկածների թվում գերակշռում է այսպես կոչված «բալկանյան տեսությունը», որը հիմնված է հին հույն պատմիչ Հերոդոտոսի (մ.թ.ա. 440 թ.) հաղորդած տեղեկությունների վրա։ Պատմագիրը հայերին համարում էր փռյուգիացի գաղութարարներ իրենց լեզվի և զինվորական հանդերձների պատճառով, որը նրանք կրում էին պարսից արքա Քսերքսեսի բանակում»։ 

Լեզվական, պատմական և հնագիտական համոզիչ ապացույցների բացակայության պարագայում հայերի բալկանյան ծագման վարկածն անհրաժեշտ է ստուգել ավելի զգայուն և օբյեկտիվ գործիքակազմի կիրառմամբ, ինչպիսին է ժամանակակից գենետիկան։ «Այդ տեսանկյունից Հերոդոտոսի «տարբերակը» հնարավոր է միայն բալկանյան գենետիկական սուբստրատի որոշակի ազդակների առկայության դեպքում Բալկաններից մինչև Հայկական լեռնաշխարհ ընկած տարածաշրջանի ինչպես հնագիտական նյութում, այնպես էլ ժամանակակից բնակչության, այդ թվում՝ հայերի գենոֆոնդում», - ասաց պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Անցյալի ժողովրդագրական գործընթացների մասին գենետիկական առումով «գրավոր» ապացույցներ ստանալու համար հետազոտվել են վերոնշյալ աշխարհագրական տարածքից ստացված հնագույն ԴՆԹ-ի նմուշներ, որոնք պատկանում են ժամանակագրորեն հաջորդական դարաշրջաններին (նեոլիթից մինչև անտիկ)՝ համեմատելով դրանք համապատասխան տարածաշրջանի ժամանակակից բնակչության գենետիկական նյութի հետ։ Ամբողջական գենոմային վերլուծության արդյունքում պարզվել է, որ հայկական գենոֆոնդն ունի ավելի քան 6000 տարվա շարունակական գենետիկական պատմություն։

Այս պատկերն էականորեն տարբերվում է հարավարևմտյան Ասիայի այլ պոպուլյացիաների ժողովրդագրական պատմությունից, որոնք ենթարկվել են արտաքին գենետիկական զգալի ազդեցությունների։ «Մի քանի հազարամյակների ընթացքում գենոֆոնդի կայունության բարձր մակարդակով հայերն առանձնանում են նույնիսկ Սարդինիայի բնակչությունից, որը երկար ժամանակ համարվում էր դասական գենետիկական իզոլյատ նեոլիթից ընդհուպ մինչև բրոնզի դարի վերջը, այն դեպքում, երբ գրեթե ողջ մայրցամաքային Եվրոպան ենթարկվել է օտարերկրացիների բազմաթիվ ներխուժումների, որոնց գենետիկական ազդակները պահպանվել են մինչ օրս: Հայկական Լեռնաշխարհում հայերի բնիկ ծագումն ապացուցող տեղեկություններն արժեքավոր աղբյուր են հայագետների համար, որոնք զբաղվում են հայերի էթնոգենեզի, հայկական մշակույթի և լեզվի ծագման ու զարգացման հարցերով», - ընդգծեց պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Հետազոտություններն իրականացվում են հայկական գենոֆոնդի ուսումնասիրմանն ուղղված մի շարք պետական ծրագրերի շրջանակներում, որոնք հովանավորում է ՀՀ գիտության կոմիտեն։ Աշխատանքներն իրականացվել են առավելապես երիտասարդ գիտնականների ջանքերով։

Արդյունքները տպագրվել են «Current Biology», «Human Genetics», «Human Biology», «Molecular Genetics and Genomics» ամսագրերում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}