Քաղաքական 14:26 27/12/2021 Հայաստան

Թուրքիայի՝ Հայաստանի առջև դրած երեք նախապայմաններն էլ կատարվել են. Ռոբերտ Քոչարյան

«Թուրքիան միշտ երեք նախապայման է դրել Հայաստանի առջև՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ներառյալ Ղարաբաղը, 7 շրջանների անվերապահ վերադարձ և Ցեղասպանության ճանաչման հետ կապված էնտուզիազմ չդրսևորելը կամ, այլ կերպ ասած, այդ հարցը պատմաբաններին փոխանցելը։ Հիմա ավելացել է «Զանգեզուրի միջանցքի» նախապայման»,-  ասուլիսի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցին, մասնավորապես ինչո՞վ է տարբերվում Թուրքիայի հետ այսօր հարաբերություններ ստեղծելու գործընթացը ձեր ժամանակվա գործընթացներից:

Ռ.Քոչարյանի խոսքով, իրենց մոտեցումը միշտ հետևյալ էր՝ պատրաստ են հարաբերություններ կառուցել առանց նախապայմանների. «Նույնիսկ երբ սահմանից խոսում էին, մենք ասում էինք՝ սահմանը մեր կողմից բաց է, փակ է մյուս կողմից»:

Այնուհետև ՀՀ երկրորդ նախագահը մանրամասնեց, թե ի՞նչ է կատարվել այդ երեք նախապայմանների հետ.

«Սկսենք երկրորդից։ Ոչ թե 7 շրջանն է վերադարձվել, այլ բոնուսով՝ Շուշին ու Հադրութը: Ըստ էության, այդ նախապայմանն այլևս գոյություն չունի:

Ցեղասպանության հետ կապված Հայաստանն այսօր այնքան թույլ է, որ մտածել, որ Հայաստանը կարող է որևէ հաջողության հասնել Ցեղասպանության ճանաչման գործում, միգուցե հեռավոր ապագայում, բայց այսօր Հայաստանի իշխանություններն այդ հարցն ամբողջությամբ թողել են Հայ Դատի գրասենյակների վրա: Երկրորդ, կարող են նման հարցերի դիմել պետություններ, որոնք այս կամ այն պահին Թուրքիային պատժելու  որոշակի շահագրգռություն  կարող են ունենալ: Այլ ռեսուրս չկա: Ըստ էության, երեք նախապայմաններից երկուսը իրենց համար բարեհաջող լուծված են»։

Անդրադառնալով առաջին նախապայմանին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ներառյալ Արցախը, ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրեց, որ մինչև Բրյուսելի հանդիպումը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 2016-ից այլևս չկա նույնիսկ տեսական տարբերակ Ղարաբաղի համար Ադրբեջանի կազմից դուրս։

«Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այո, Հայաստանի առաջին դեմքն ասում է, որ ինքը չի տեսնում որևէ տարբերակ, որևէ կարգավիճակ Ադրբեջանից դուրս:

Այս վերջին, այսպես ասած մամուլի ասուլիսի ժամանակ, դա վերահաստատեց։ Հիմա երեք նախապայմաններն էլ կատարվել են և երբ ասում են՝ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ բանակցել առանց նախապայմանների, ավելի մեծ երեսպաշտություն դժվար է հորինել: Դուք բոլոր նախապայմանները կատարել ենք, մի բան էլ ավելի, հիմա քննարկում եք միջանցքի հարցը։ Սա է փաստը, ինչի մասին է խոսքը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է իր նախագահության տարիներին հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ երկրորդ նախագահն ասաց. «Իմ ժամանակ, այո, շփումներ եղել են: 2002-ին Էրդողանի կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում, առաջին արտգործնախարարը եղել է Աբդուլլահ Գյուլը: Նրա հետ Մադրիդում բազմակողմ ինչ-որ միջոցառում էր, հանդիպում է եղել: Վարդան Օսկանյանը բավական ոգևորված էր, ինձ զանգեց, ասաց՝ ոնց որ թուրքական կողմը պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների: Ես ասացի՝ Վարդան, չեմ հավատում, նոր են, տաք են, դեռ չեն հասկացել, որ Ադրբեջանն իրենց կխանգարի: Դրա շուրջ մեծ աղմուկ մի հանի, չստացվի, որ սպասելիքներ ենք առաջացնում, շարունակեք այդ ոճով։ Գյուլն ասել է՝ առանց նախապայմանների: Հիշո՞ւմ եք, մի թեզ էին առաջ քաշում այն ժամանակ՝ զրոյացնում ենք պրոբլեմները բոլոր հարևանների հետ: Արդյունքում բոլոր հարևանների հետ լրացուցիչ, շատ ավելի խորը պրոբլեմներ ունեցան:

Երկրորդ  հանդիպումից հետո Օսկանյանն ինձ ասաց, որ ոնց որ հետ են քաշվում, ասել են՝ մի քիչ բարդ է, միգուցե այնպիսի հարցեր ընտրենք, որոնք խնդրահարույց չեն մեզ համար:

Երրորդ հանդիպման ժամանակ ամբողջությամբ վերադարձանք այն կետին, ինչից սկսել ենք: Սա է եղել հայ-թուրքական հարաբերությունների հուսադրող մի պահը, որը տևեց 6-7 ամիս, ոչ ավելի»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}