Արմեն Խաչատրյան. Ղազինյանը չի դիմել ԱԱԾ գաղտնիության ռեժիմ ստանալու համար
«Մենք գտնում ենք, նպատակահարմար չէ, որ Արթուր Ղազինյանը զբաղեցնի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով, մինչ այսօր Ղազինյանը չի դիմել ԱԱԾ գաղտնիության ռեժիմ ստանալու համար։
«Երբ մենք նրան հորդորեցինք, ասացինք, որ այս հանձնաժողովը գործ է ունենալու բազմաթիվ տեղեկությունների հետ, որոնք պետական ծառայողական գաղտնիք են պարունակում, և պետք է, որ նա այդ ռեժիմը ստանա, Ղազինյանը սկզբունքորեն մերժեց, ասաց, որ դեռևս նպատակահարմար չի գտնում այդ թույլտվությունը ստանալ։ Նման բազմաթիվ հարցեր»,-ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով, ընդդիմության մեջ կան այնպիսի գործիչներ, որոնց առաջադրման դեպքում, իրենք կողմ կքվեարկեն։
«Մեզ համար ինքնանպատակ չէ անընդհատ ընդդիմության թեկնածուին մերժել, մենք կարող էինք նշանակել մեր թեկնածուին, ինչն իրավաչափ է, բայց ունենք քաղաքական որոշում, ընդդիմությանը տալ հնարավարություն՝ ներկայացնելու իրենց թեկնածուին»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 15 անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է առաջադրել Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ամեն անգամ դեմ են քվեարկել։ Այսօր հանձնաժողովի նիստը մեկ րոպե էլ չի տևել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան