Այս տարվա հայերեն բառը. քվեարկություն
Սկսած 1970-ական թվականներից՝ ամեն տարեվերջին համաշխարհային առաջատար բառարանները հրապարակում են «Տարվա բառը»։
Բառի կամ բառերի ընտրությունը կատարվում է տարբեր եղանակներով՝ լեզվաբանների կամ «բառարանասերների» համայնքի ընտրությամբ։ Ընտրված բառը (կամ բառերը) արտացոլում է (են) հասարակական կյանքում տվյալ տարում կատարված հատկանշական իրադարձություն(ներ)ը։
Լեզվի կոմիտեն նույնպես որոշել է հրապարակել հայերենի այս տարվա բառը։
««Այսօրվա հայերենը» խորագիրը կրող նախաձեռնությամբ կոմիտեն տևական ժամանակ ներկայացնում է արդի հայերենում ամենագործածվող բառերը։
Բառերի մեր այդ ցանկից առանձնացրել, զտել ենք 15-ը (ներկայացնում ենք այբբենական կարգով) ու առաջարկում ենք մեր հետևորդներին քվեարկել և միասին որոշել հայերենի «Տարվա բառը»»,- հայտնում են Կոմիտեից։
Քվեարկությունը՝ Լեզվի կոմիտեի կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ