Իրավունք 10:00 31/12/2021 Հայաստան

Կալանավորվել են նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած պատասխանատու զինծառայողները

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է 2021 թվականի նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված թվով 3 յուրային մարտական դիրքերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, ինչպես նաև՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում երկու մարտական դիրքերի ավագներին և երկու դիտորդներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի  (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտել) 3-րդ մասի հատկանիշներով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ կապիտան Ա.Խ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատարի պաշտոնը, որպես երկու դիրքերի՝  հենակետի պատասխանատու, ընդգրկված լինելով մարտական հերթապահությունում, խախտել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի, ՀՀ պաշտպանության նախարարի N հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրության, ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրության դրույթները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. մարտական դիրքերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ, դիրքերում հերթապահություն իրականցնող զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել և գերեվարվել են, որոնցից Գուրգեն Աշոտի Սարգսյանի և Դավիթ Հելբերտի Ամիրյանի սպանված դիերը համապատասխանաբար 2021թ. նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել է հայկական կողմին, 10 զինծառայողներ գերությունից վերադարձվել են, իսկ 2 զինծառայողներ, համաձայն քննությամբ ձեռք բերված տվյալների, Ադրբեջանում շարունակում են պահվել գերությունում։

2021 թվականի դեկտեմբերի 29-ին կապիտան Ա.Խ.-ն, ի թիվս այլ զինծառայողների, վերադարձվել է ՀՀ։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:18
Ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է դանակահարությամբ ծեծկռտուքի
Մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ի խոսքն ուղղեց հասարակությանը
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին ի խոսքն ուղղեց հասարակությանը: Նա հայտնեց, որ վերջին...
Աղբյուր` Panorama.am
11:51
Լույս աշխարհ է եկել ՀՀ պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
«Լույս աշխարհ է եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն...
Աղբյուր` Panorama.am
11:29
Կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ Մենք...
Աղբյուր` Panorama.am
11:17
Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան
«Շատ կարևոր եմ համարում, որ հասարակության արթնացման գործընթացը սկսել և շարունակվում է»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:43
Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Այս և բազմաթիվ այլ լուսանկարներ ու տեսանյութեր մեր ոստիկանությանը պատիվ...
Աղբյուր` Panorama.am
10:34
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում, որին մասնակցում է Բագրատ սրբազանը
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր մասնակցում է մատուցվող Սուրբ Պատարագին: Հիշեցնենո, որ Քրիստոսի...
Աղբյուր` Panorama.am
10:23
Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը»
Թուրքիայի և Հունաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը կորոշեն այն ճանապարհային քարտեզը, որին Անկարան և...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Ռազբորկա» ու կրակոցներ ոստիկանության Մասիսի բաժնի «քթի տակ»
«Այսօր՝ մայիսի 11-ին, հերթական ռազբորկան ու կրակոցներն են հնչել Մասիս քաղաքում՝ ոստիկանության Մասիսի բաժնից գրեթե 1 կմ հեռավորության վրա,...
Աղբյուր` Panorama.am
08:44
Եկեղեցին այսօր նշում է Երկրորդ Ծաղկազարդը
Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող...
Աղբյուր` Panorama.am
08:32
«Եվրատեսիլ»-ում Հայաստանը 8-րդ տեղը գրավեց
«Եվրատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթում հաղթեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Նեմոն՝ The Code երգով: Ազգային ժյուրիների և...
Աղբյուր` Panorama.am
23:02
Բագրատ Սրբազանը վաղը Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին։
Աղբյուր` Panorama.am
22:36
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 99-րդ թողարկումը
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթ 99-րդ թողարկումը։ Այսօրվա հերթապահներն են  հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը,...
Աղբյուր` Panorama.am
21:36
Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից,...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:13
Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ծնվել է Անդրեի որդին
Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։ «Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճեց ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը /54կգ/...
Աղբյուր` Panorama.am
19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Երևանի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 11-ին, ժամը 14:17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սպիտակ-Երևան ճանապարհը փակ է
Հանրապետության տարածքում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը։ Երթևեկությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}