Տնտեսություն 16:46 03/01/2022 Հայաստան

Թեև 2022թ. հունվարի 1-ից արգելվում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն հունվարի 1-ից արգելվել է պոլիէթիլենային տոպրակների և պարկերի վաճառքը  կամ իրացումը: Այլ կերպ ասած արգելվել է առևտրի իրականացման վայրերում, առևտրի օբյեկտներում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը  և իրացումը, բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների:

Օրենքով արգելվում են միայն այն տոպրակները, որոնք տնտեսվարողները 10 կամ ավելի դրամով կամ անվճար տրամադրում են քաղաքացիներին՝ խանութից գնված ապրանքը տեղափոխելու համար:

Ըստ օրենքի՝ շրջանառությունից չեն հանվում այն տոպրակները, որոնք բռնակներ չունեն և դրանց մեջ ապրանքը դրվում է, որպեսզի ապահովվի սանիտարահիգիենիկ նորմերը, որակական հատկությունները, ամբողջականությունը: Կթուլատրվի նաև  կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների փաթեթավորումը: Հունվարի 1-ից չեն արգելվի նաև երկրորդային հումքից պատրաստված տոպրակները և պարկերը՝ նաև բռնակով: 

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով 20-30 հազար  դրամ  տուգանք է նախատեսված է նման տոպրակներ վաճառելու և իրացնելու համար:

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ օրենքի պահանջի կատարման նկատմամբ վերահսկողություն կատարողներն են տեղական ինքնակառավարման մարմինները:

«Panorama.am» կայքի լրագրողը հունվարի 3-ին շրջայց կատարեց Երևանի սուպերմարկետներում և վաճառքի կետերում, որոնց դրամարկղերի կողքին նախկինի պես տրցակներով դրված էին բռնակներով պոլիէթիլենային տոպրակները:



«Panorama.am»-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանիԱռևտրի և ծառայությունների վարչության հետ, որտեղից հայտնեցին որ օրիենքի այդ դրույթի կատարման վերահսկողության լիազորություն ՏԻՄ-ը չունի:

Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունից ենթադրեցին, որ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ  Անուշ Հարությունյանը  հայտնեց, որ այն տեսչական մարմնի գործառույթների մեջ չի մտնում:

«Panorama.am»-ը կապ հաստատեց  supermarket.am առցանց վաճառքի կենտրոնի հետ, որտեղից տեղեկացավ, որ այնտեղ նույնպես դեռ օգտագործում են պոլիէթիլենային տոպրակներ, իսկ խնդրին անդրադառնալու են տոներից հետո: Մեր դիտարկմանը, որ ըստ կառավարության օրենսդրական նախաձառնության այսօրվանից՝ հունվարի 3-ից արդեն աշխատանքային է և տոն օրերն անցել են՝ խանութի մենեջերը նկատեց, որ Սուրբ ծննդյան տոնը նակտի ուներ:

Բոլոր դեպքերում պոլիէթիլենային տոպրակների արգելքն, ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի, ուժի մեջ է մտել 2022 թ հունվարի 1-ից և ոչ մի խոշոր առևտրի կետում, բացառությամբ «Քարֆուրի», որը դեռ մեկ տարի առաջ էր անցել թղթե տոպրակների, օրենքի պահանջը չի պահպանվում, իսկ Հայաստանում այդ կարևոր էկոլոգիական խնդիր լուծող օրենքի պահանջը վերահսկող մարմինը դեռ իրեն չի բացահայտել: Ստացվում է՝ օրենքն ընդունվում է, իսկ դրա կատարման վերահսկողը չկա:

Ա. Վարդանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:10
ԱԱԾ. Չեզոքացվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը
Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր...
Աղբյուր` Panorama.am
12:00
Համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է МакSим-ի վրա
Եկատերինբուրգում «Երաժշտության գիշեր» համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է ռուս փոփ երգչուհի МакSим-ի վրա։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ապարանում արյունալի իրադարձությունների հետևանքով սպանվածների հարազատները պահանջում են ձերբակալություններ
Ապարանում արյունալի իրադարձությունների հետևանքով մահացած ու վնասվածքներ ստացած քաղաքացիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
11:47
Բուլղարացիները ԵՄ-ն անվանել են «ծաղրածուների միություն»՝ Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ շնորհելուց հետո
Բուլղարիայի բնակիչները վրդովվել են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուց հետո։ Բուլղարական Dir պորտալի ընթերցողները...
Աղբյուր` Panorama.am
11:33
ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում աբորտի իրավունքի սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել
ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային խաղաղ ցույցեր ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից աբորտների իրավունքների դաշնային երաշխիքների...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հունիսի 27-ին Սյունիքում՝ վթարային ջրանջատում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի...
Աղբյուր` Panorama.am
11:13
Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողներ, մեկը մահացել է, 4-ի վիճակը գնահատվում է ծանր. ԱՀ ՊՆ
Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
11:07
Հոգաբարձուների խորհրդի նիստը՝ առանց կաթողիկոսի ու նախկին նախագահների
Նախագահի նստավայրում անցկացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստը, որի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ջոնի Դեփի փաստաբանը փրկել է ինքնաթիռի ուղևորին և ստացել երկու շիշ գինի
Ջոնի Դեփի փաստաբան Կամիլա Վասկեսն օգնել է ինքնաթիռի ուղևորին, ով վատացել է թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Բալյան. Այս քայլող դիակները պետք է հավաքել, թաղել կամ դիակիզել, որպեսզի համաճարակը հնարավոր լինի հաղթել
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Սովորաբար իշխանական քարոզչամեքենայի տեսանյութերը չեմ նայում՝ քարից ներվեր է պետք և...
Աղբյուր` Panorama.am
10:38
ԱՀԿ. Աշխարհում երեխաների մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 920 դեպք
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղեկություններ է ստացել աշխարհում երեխաների մոտ հայտնաբերված անհայտ ծագման հեպատիտի...
Աղբյուր` Panorama.am
10:24
Մամիկոն Ասլանյան. Իրենց լկտի պահողներին խորհուրդ է տրվում սնվել, քայլել, հանգստանալ
«Բայց հիշեք, որ դուք ընդամենը գործիք եք և ոչ ավելին»։
Աղբյուր` Panorama.am
10:16
Ըստ Մարուքյանի, Քոչարյանի աղջիկ թոռը ծնվում է արտասահմանում, որ բանակում չծառայի
Ըստ Մարուքյանի, Քոչարյանի աղջիկ թոռը ծնվում է արտասահմանում, որ բանակում չծառայի Նիկոլ Փաշինյանի կողմից Հատուկ հանձնարարություններով դեսպան...
Աղբյուր` Panorama.am
10:10
Գերմանիայի փոխկանցլերն էներգիայի խնայողության նպատակով սկսել է ավելի քիչ ցնցուղ ընդունել
Գերմանիայի Էկոնոմիկայիև կլիմայի պաշտպանության գործերերի նախարար Ռոբերտ Հաբեքը  հայտարարել է, որ էներգիայի խնայողության անհրաժեշտության...
Աղբյուր` Panorama.am
10:00
Պատմամշակութային արգելոցների մուտքն այսօր անվճար է
«Օգտվե՛ք հնարավորությունից, հանգստյան օրն անցկացրեք պատմամշակութային միջավայրում, բացահայտե՛ք Հայաստանի պատմական հարուստ ժառանգությունը»։
Աղբյուր` Panorama.am
09:47
«Սրան բա լուրջ կվերաբերվե՞ն իր կոլեգաները». Օգտատերերը՝ Պապիկյանի մասին
Մոսկվայում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստից Հայաստանի պաշտպանության նախարարության հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՃՏՊ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ՝ հրդեհի բռնկմամբ, վնասվել է նաև գազատար խողովակը
Հունիսի 25-ին, ժամը 04:52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի աշխատակիցները հավելավճար են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում կա Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտ։ Այն...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Ժողովուրդ». Երբեմնի ուլտրաընդդիմադիրները անձամբ են պատասխանում ընդդիմախոսների քննադատություններին Հանրայինի համասփյուռ գործիքակազմով
«Ժողովուրդ» թերթը հրապարակել է մի լուսանկար, գրել. ««Մի բաժակ սուրճը վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». ՔՊ-ն ներքին հարցումներ է արել, որով ներքին խռովություններ է հրահրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ին մոտ 2 տասնյակ համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ ՔՊ-ն ներքին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». ՔՊ-ում գիտակցում են, որ Ալավերդիում հաղթելու շանսերը շատ փոքր են
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակեց, թե ովքեր են առաջիկայում...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքը տարեսկզբի համեմատ աճել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ 2022 թվականի մայիսի վերջին Հայաստանի պետական պարտքը...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ինչու Տիգրան Ուլիխանյանը հայտնվեց ՔՊ «սև ցուցակում» և մնաց անգործ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանին անցյալ դեկտեմբերի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». Վերջին շրջանում բավական լարված են կառավարության և ԿԲ հարաբերությունները
«Փաստ» թերթը գրում է. «Նույնիսկ «անզեն աչքով» նկատելի է, որ վերջին շրջանում բավական լարված են կառավարության և...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ռոմանոս Պետրոսյանն ամեն ինչ արել է Տիգրան Ուլիխանյանի ոտքի տակը փորելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները մանրամասներ են հայտնում Պետական...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Տենդերը կրկին շահել է Պատրոն Դավիթի ընկերությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Զենքի և սպառազինությունների գնման գործընթացը, որպես կանոն, գաղտնի է պահվում: Սակայն մեզ հայտնի...
Աղբյուր` Panorama.am
09:00
ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կայացրել է որոշում, որով արգելվում են հղիության արհեստական ընդհատումները
Ձայների 5-ը 4-ի հարաբերակցությամբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կայացրել է ապշեցուցիչ վճիռ, չեղյալ հայտարարելով 1973 թվականին ընդունված որոշումը, որն...
Աղբյուր` Panorama.am
22:44
«Դիմադրության» շարժման հաջորդ հանրահավաքը՝ հուլիսի 1-ին
«Միշտ պատրաստ եղեք հրատապ հավաքների, անհնազանդության ակցիաների»։
Աղբյուր` Panorama.am
22:14
Հաջորդ նիստը մինչև հուլիսի 21 հետաձգելու որոշումը ողջամիտ ու համաչափ չէ․ Չալաբյանի պաշտպաններ
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:09
Քանի մենք ոտքի ենք, դուք հա էլ պարգևավճար եք ստանալու․ Վարդևանյանը՝ «ոստիկաններին»
Ֆրանսայի հրապարակից  երթ իականացնող քաղաքացիները նախ կանգ առան ԲԴԽ շենքի մոտ, որտեղ իրենց ասելիքը փոխանցեցին ԲԴԽ նախագահ Գագիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}