Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել․ ԱԻՆ
Հունվարի 7-ին, ժամը 09:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»,- նշված է ԱԻՆ հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Փարաքարի համայնքապետարանում ռումբ տեղադրված լինելու մասին հայտարարություն է եղել․ Գոռ Սարիբեկյան
- Փարաքարի համայնքապետարանի մոտ լարված իրավիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ