«Հայաստան» խմբակցությունը դիմել է Անդրանիկ Քոչարյանին և Էդուարդ Աղաջանյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դիմել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին:
Խմբակցությունն առաջարկել է հրավիրել հանձնաժողովի համատեղ նիստ ՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու առնչությամբ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի և 7-րդ հադվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև օրենքով սահմանված այլ պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ թեմայով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու նպատակով:
Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքի մամուլի ծառայությունից:
Հարակից հրապարակումներ`
- Տոկաև. Ղազախստանում հակաահաբեկչական գործողությունը կավարտվի մոտ ապագայում, դրանով կավարտվի նաև ՀԱՊԿ առաքելությունը
- ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
- ՀԱՊԿ ուժերը չեն մասնակցում Ղազախստանում հակաահաբեկչական գործողությանը
- ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը պահպանելու են Ղազախստանի պետական և ռազմական կարևոր օբյեկտները
- Հայաստանից թող գնան «Էրատոն», Փաշինյան Նիկոլն ու Սիմոնյան Ալենը. Արձագանքներ Փաշինյանի՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշմանը
- Փաշինյանը՝ «որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ»
- Ղազախստանի նախագահը օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին