«911»-ով 2021 թվականին 1 միլիոն 443 հազար 236 զանգ է գրանցվել
2021 թվականին 911 հեռախոսահամարով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների կենտրոններում գրանցվել է 1 մլն 443 հազ. 236 զանգ: Հանրապետությունում գրանցվել է 14. 802 արտակարգ դեպք և պատահար, որից 6.588 հրդեհի, 4.647 ճանապարհատրանպորտային պատահարի, 7.781 կենցաղային, 1.279 կեղծ ահազանգ և այլն: Տվյալները հրապարակել է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ամփոփիչ նիստում ներկայացվել է նաև Բժշկական ապահովման վարչության 2021թ. կատարած աշխատանքները: Ըստ ԲԱՎ պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանի ներկայացրած հաշվետվության՝ մեկ տարվա ընթացքում վարչություն է դիմել 2319 մարդ: 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն է տրվել 3909 քաղաքացու: Վարչության շտապ օգնության մեքենան մասնակցել է 108 ահազանգի: Բուժվարչությունն այս տարի համալրվել է 3 շտապօգնության մեքենաներով և ընդհանուր քանակը դարձել է 8: Բոլորը մեքենաները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով: Նշվել է, որ 2022թ.-ին ծրագրվում է մարզերում բուժապահովման ստորաբաժանումներ հիմնել: Նոր սարքավորումներ են ձեռք բերվել ատամնաբուժական սենյակի և լաբորատորիայի համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ