Առհասարակ պատշաճ չէր, որ իրավական խայտառակ անորոշություններով այս նախագիծը հասներ բարձրագույն ամբիոն․ Լիլիթ Գալստյան
«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով փորձ է արվում կարգավորել լրացուցիչ ծրագրերի իրականացման կարգը։ ԱԺ-ում նախագծի ներկայացմանն ասաց հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը։
«Նախ և առաջ փորձում ենք այս փոփոխությամբ մարդու կյանքի ընթացքում ձեռք բերած ցանկացած գիտելիք կամ կարողություն պետության կողմից ճանաչել»,- նշեց «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Ս.Գաբրիելյանը։
Նախագծով առաջարկվում է, ըստ նրա, ունենալ ուսուցման ազգային ռեեստր, լինի ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատում և ճանաչում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից անձի կարողություններիև սահմանված որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը հավաստելու գործընթաց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ տվյալ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը չի վիճարկում, ոչ էլ վիճարկում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաման կարևորությունը։
«Բայց ուզում եմ իմ խոսքը սկսել այն կրկնակի ստանդարտներից, որ գործում է այս բարձրագույն օրենսդիր մարմնում։ Խոսքն իրավական ընթացակարգերի մասին է, հատկապես քաղաքական մեծամասնության կողմից որդեգրված այն բոլիշևիզմի մասին, որին բախվում ենք ամեն օր»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ այսօր առավոտյան «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված երկու նախագծեր քաղաքական մեծամասնության կողմից մերժվել է։
«Մեր տասնյակ նախաձեռնություններ մերժվում են արդեն հանձնաժողովների մակարդակում՝ չհասնելով քննարկման բուն հարթակ տարբեր, հաճախ զավեշտական պատճառաբանությամբ»,- ասաց Լ.Գալստյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ որքան էլ «Կրթության մասին» օրենքում կարևոր փոփոխություն, լրացում են քննարկում, բայց բարձրագույն ամբիոնում ներկայացվում է օրենսդրական նախաձեռնություն, որն իր իրավական խայտառակ անորոշություններով, գնահատողական և երաշխավորական բնույթի նարատիվներով առհասարակ պատշաճ չէր, որ հասներ այս ամբիոնին, այդ թվում նաև ուղղագրական ու շարահյուսական խայտառակ վրիպակներով։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանը կրկին մերժեց «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը
- ՔՊ-ն դեմ քվեարկեց «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ