Քաղաքական 16:11 18/01/2022

Չզարմանաք, որ ինչ-որ մի պահի հենց այս ամբիոնից հայտարարվի՝ ես չեմ լիազորել Ռուբեն Ռուբինյանին. Արթուր Ղազինյան

«Ազդեցության գործակալների փնտռտուքը ԱԺ դահլիճում սկսվել է ոչ երեկ»,-  Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով, որպեսզի իրենց ու հանրությանը պարզ դառնա, թե ովքեր են ազդեցության  գործակալները, քանի որ իշխանական թևը մեղադրում է  ընդդիմությանը, ընդդիմությունը՝ իշխանությանը, շատ կարևոր է ընկալ, թե ինչ է դա բնորոշումով.

«Կոնկրետ  շահին ծառայող հանրային գործիչներն են, որոնք  ունեն ճանաչելիություն, որոնց լսում են, ընթերցում են, նրանց վարքաբանությունը, տարածած  նարատիվները, ընտրված թիրախները, օգտագործած բառամթերքը ծառայո՞ւմ է արդյոք տվյալ պետության ազգային պետական շահին, թե՞ ծառայում է օտար պետության շահին: Պետք է տարանաջատել հավաքագրված իրական գործակալին ազդեցության գործակալներից, քանի որ  ազդեցության գործակալները ի վեջո ինչ որ մի պահից, եթե ծառայում են  օտար պետության շահին, հավաքագրվում են այդ պետության կողմից»:

Նրա խոսքով, ոնց էլ պտտեցնեն, ի վեջո առանցքը մնում է հայկական շահը, արդյո՞ք հայկական շահին են ծառայում հանրային գործիչները, թե՞ ոչ:

«Օրինակ, եթե ընդդիմության համար Արցախը հայկական շահի կարևոր հենասյուներից մեկն է, ցեղասպանության  միջազգային ճանաչումը հայկական շահի ամենակարևոր հենասյուներից մեկն է, Թուրքիայի հետ զգուշավոր, բավական զուսպ հարաբերությունները և Թուրքիան որպես բարեկամ չընկալելու կոնտեքստը ևս հանդիսանում է  հայկական շահի հիմնարար սկզբունքներից մեկը, ապա իշխանության համար Արցախը մեծ հաշվով  տեղավորվում է՝  Արցախը խնդիր է եղել  որպեսզի կարողանանք զարգացնել հարաբերությունները, բացենք կոմունիկացիաները, պետք է այդ հարցը կարգավորել՝ կուզեք ազատագրված, կուզեք  գրավյալ,  կուզեք օկուպացված ձևակերպումներով:

Կամ կա այսպիսի դիսկուրս՝ Սերգոն լավ չի ապրելու, քանի դեռ չի լուծվել Արցախի հարցը կամ՝  ոչինչ էլ չենք զիջելու, 100 տարի էլ զարգանալու ենք»,-  նշեց Ղազինյանը:

Նա ասաց, որ եթե նպատակ ունեն պարզել տվյալ սուբյեկտը հանդիսանում է ազդեցության գործակալ, թե ոչ, պետք է վերցնել տվյալ սուբյեկտին,  իր հանրային գործունեության ողջ ժամանակահատվածը,  վերցնել ա կետից բ կետը և հետևել նրա կողմից հանրային գործունեության ընթացքում ծավալած դիսկուրսը և հետագայում  ստանալով դա իրականացնելու հնարավորություն՝ ինչպիսի գործողություններ է կատարել այդ  նարատիվների կյանքի կոչելու համար:

«Ընդդիմության համար Թուրքիան, Ադրբեջանը սպառնալիք են, վտանգ, նրանց մտքում Հայաստան պետություն, հայ մարդ չկա այս տարածաշրջանում: Նրանց համար մենք չպետք է լինենք: Մենք այդպես ենք մտածում, համենայնդեպս: Իշխանության համար դա հնարավորություն է, այնտեղից ներդրումներ, ֆինանսներ կգան, փող կաշխատեն,  համոզել են մարդկանց, որ Թուրքիայի հետ սահմանը բացենք, հարցը կարգավորենք,  լավ կապրենք, տուրիստներ կգան, կբուժվեն Գյումրիում: Դա տարբեր կոնցեպտների մոտեցումներ են:

Հետևաբար, որպեսզի պարզ դառնա,  թե իրականում հայկական շահի տիրույթում գործունեություն ով է իրականացում, ինչ խորությամբ, բովանդակությամբ, պետք է ընդամենը դա անել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Նր խոսքով, ազդեցության գործակալը քրեական օրենքով նախատեսված արարք է՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի պետական դավաճանություն:

«Եթե կան հիմնավոր  կասկածներ  առ այն, որ ընդդիմության շրջանում կան մարդիկ, ովքեր  իրականացնում են օտարերկյա պետության շահերին ուղղված գործունեություն, ապա, բարդ չի, կարելի է  հաղորդում գրել հանցագործության մասին: Վստահեցնում եմ, ձեր գրած հաղորդումները կունենան բոլորովին այլ ճակատագիր, քան մեր գրած հաղորդումները»- նշեց նա:

Այնուհետև Արթուր Ղազինյանը խոսքն ուղղեց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին.

«Պարոն Ռուբինյան, դուք ներկայացում եք Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդպես է հայտարարվել: Հայտարարվել է մի բան, իրական մանդատ շնորհելը մեկ այլ բան է: Մանդատ շնորհելու իրավասություն ունի վարչապետը, որոշում է  ստորագրում:

Երբ ասում ենք մանդատ չունեք, նեղանում եք, լիազորություն չունեք, ևս նեղանում եք: Ասում եք՝ ընդդիմությունը փորձում է  վարկաբեկել բանագնացին: Բացարձակ: Բանագնացն ինքն է իրեն վարկաբեկում իր վարքագծով, ոչ հավասարակշիռ վերաբերմունքով: Եթե բանագնացն ունի այդպիսի խնդիր, չպետք է գտնվի խորհրդարանում, այլապես  մշտապես գտնվելու է  ընդդիմության թիրախում: Ձևն է այդպես: Եթե լինեիք ընդդիմություն, դուք էլ էիք փորձելու կորզել առավելագույնը իշխանությունից, թե ինչ են բանակցում: Եթե դուք ուզում էիք դա գաղտնի պահել, պետք է լիներ փորձառու դիվանագետ, սահմանվեին  չափանիշներ՝ փորձառություն, գիտելիք, աշխատանքի փորձ, կապեր, դրանով ընտրվեր: Ընտրվեր ու ասեր, որ գաղտնիության ռեժիմում պետք է գործի, բանակցությունները չեն բացահայտվում:

Սա  տեղի չի ունեցել»:

Նա ընդգծեց, որ Ռուբեն Ռուբինյանն ունի լեգիտմության լուրջ խնդիր, մանդատի  բացակայության խնդիր է սա:

«Հետևաբար ինչ-որ մի պահի չզարմանաք, որ հենց այս ամբիոնից, իրադարձությունների ոչ բարենպաստ զարգացման պարագայում, կարող է հայտարարվել, որ ես չեմ լիազորել Ռուբեն Ռուբինյանին: Ի վերջո պարզվի, որ Ռուբինյանը  գործել է ինքնագործունեությամբ, որովհետև լիազորություններ չունի իր վրա ֆիքսած» ,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Արթուր Ղազինյանն ընդգծեց, որ սա պետության համար կենսական կարևոր գործընթաց է, որում պետք է պահպանվեն պետականությանը բնորոշ բոլոր ատրիբուտները:

«Սա պարտադիր պահանջ է: Լրացրեք այդ բացը, պարոն Ռուբինյան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}