Իրավունք 15:40 19/01/2022 Հայաստան

Կոռուպցիոն սխեմատիկ հանցավոր խախտումներ գերեզմանոցային ծառայությունների սպասարկման ոլորտում

Երևան քաղաքի դատախազությունում ուսումանսիրության են ենթարկվել Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով մի շարք քրեական գործերի նյութեր:  Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դրա արդյունքում պարզվել են, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խւմբի կողմից 2020թ. կատարված ստուգումներից հետո, անգամ հարուցված քրեական գործերի պայմաններում, տարբեր գերեզմանատներում շարունակվում են արձանագրվել աղաղակող խախտումներ:

«Մասնավորապես, պարզվել է, որ մի շարք գերեզմանատան վարիչներ, չնայած ստուգմամբ արձանագրված խախտումներին, տեղափոխվել են այլ գերեզմաններ՝ որպես վարիչ, կամ չեն ազատվել աշխատանքից և հետագայում շարունակել են հանցավոր գործունեությունը:
Օրինակ, քրեական գործի շրջանակում պարզվել է, որ «Սիլիկյան» բաց գերեզմանատան կողմից տրամադրված գերեզմանատեղերը եղել են օրենքով սահմանված չափերից ավել: Գերեզմանատան վարիչը նախաքննության ընթացքում վերականգնել է պետությանը պատճառված՝ 1.530.000 ՀՀ դրամ վնասը, սակայն քրեական գործի նախաքննությանը զուգահեռ շարունակել է դրսևորել հանցավոր վարքագիծ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույնիսկ այն գերեզմանատներում, որտեղ նախկին վարիչներն ազատվել են աշխատանքից, հետագայում նույնաբնույթ խախտումները շարունակվել են, ավելին, գերեզմանատներում գործել է հանցանքների կատարման նույն մեխանիզմը: Մասնավորապես՝ գերեզմանի վարիչները, չունենալով փակ գերեզմանատներում նոր գերեզմանատեղեր հատկացնելու իրավունք, օրենսդրական արգելքի պայմաններում լրացրել են ակնհայտ կեղծ գերեզմանաքարտեր՝ ներառելով նախկինում՝ նոր հատկացվող վայրում իբրև թե մահացողի հարազատի հուղարկավորված լինելու փաստը և այդ հիմքով նոր գերեզմանատեղի հատկացրել գերեզմանի սահմաններից դուրս գտնվող համայնքնային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Դա հիմանկանում պատճառաբանվել է նրանով, որ գերեզմանատների և հարակից ամայի տարածքների միջև արգելապատնեշներ չկան, դրանք առանձնացված չեն, սահմանազատում ևս չկա, և այդ պատճառով առաջանում են թյուրիմացություններ:

Բացի այդ, պարզվել է, որ և՛ բաց, և՛ փակ գերեզմանատեղիներում առկա են բազմաթիվ գերեզմաններ, որոնք զբաղեցնում են օրենքով սահմանված առավելագույն չափերից ավել տարածքներ, ինչի պատճառով գերեզմանտեղիներում տարաքծների սղություն է առաջանում, և ազատ տեղեր չլինելու պատճառով դրանք դառնում են փակ գերեզմանատեղեր:

Հուղարկավորություն իրականացրած անձիք ավել տարածքների զավթումը պատճառաբանում են բետոնապատման աշխատանքներով կամ իրենց կողմից ուղղակի, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու ավել տարածք զբաղեցնելու որոշմամբ: Այսինքն բաց և փակ գերեզմանատների վարիչները պատշաճ հսկողություն չեն իրականացրել իրենց ղեկավարած գերեզմանատներում՝ նոր գերեզմանատեղերի՝ օրենքով նախատեսված չափերով տրամադրման և այդ գերեզմանատեղերի չափերի պահպանման նկատմամբ:

Իսկ կաշառք ստանալու վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ գերեզմանատան վարիչները կամ հսկիչները գերեզմանատեղի շինարարություն իրականացնելու պատրվակով իրականում քաղաքացիներից գումար են պահանջել գերեզմանատեղի տրամադրման համար և նշված աշխատանքների համար  տարբեր անձանցից տարբեր չափի գումարներ պահանջել:

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներ, որոնց մեջ ներառված են գերեզմանահորի փորումը, գերեզմանի բարեկագումը, այսինքն սալիկապատում կամ բետոնապատումը և այլն: ՀՈԱԿ-ում առկա է հստակ սահմանված գնացուցակ վերոհիշյալ ծառայությունների համար, որի վճարումները ևս քաղաքացիների կողմից պետք է իրականացվեն ՀՈԱԿ-ի հաշվապահության միջոցով:
Այսինքն, գերեզմանի վարիչները և հսկիչները նման ծառայություններ մատուցելու իրավասություն չունեն, այն ՀՈԱԿ-ի կողմից բացված ձեռնարկատիրական կազմակերպության բացառիկ լիազորությունն է: Մինչդեռ գերեզմանատների  վարիչները և հսկիչները, շրջանցելով օրինական ճանապարհը, տեղերում առաջարկում են իրենց կողմից վերհիշյալ ծառայությունների մատուցումը, դրա մեջ նաև առանձին դեպքերում ներառելով գերեզմանատեղի հատկացման համար վճար:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն օրենսդրական կարգավորումն ի զորու չէ ապահովել օրենքով սահմանված գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանումը և անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել, քաղաքացիների կողմից նման հողազավթումները հայտնաբերելու և վերացնելու համար:
Ելներով ուսումանսիրությամբ պարզված վերոնշյալ իրողություններից՝ Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը շարունակվող հանցավոր խախտումները, կոռուպցիոն տարածված սխեմաները վերացնելուն, հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները չեզոքացնելուն ուղղված կոնկրետ առաջարկություններով միջնոդրագրով դիմել է Երևանի քաղաքապետին:

Հաշվի առնելով խնդրի սոցիալական մեծ նշանակությունը, ինչպես նաև ավանդաբար շարունակվող արատավոր և հանցավոր դրսևորումներն արմատախիլ անելու մեխանիզմների շուրջ հանրային քննարկումների ապահովման անհրաժեշտությունը՝ առաջիկայում կներկայացվեն նաև Երևանի դատախազության կողմից միջնորդագրով Երևանի քաղաքապետարանին ներկայացված կոնկրետ առաջարկությունները»,- նշում են դատախազությունից:  

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
09:12
Աննա Վարդապետյանի խոսքի արձագանքներից. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, ժայթքած թքի ծավալից
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ»․ Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մեկնարկել է GARoon սննդի 5-րդ փառատոնը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի կունենա GARoon սննդի 5-րդ փառատոնը: Այս տարի կազմակերպիչները պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ։ ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}