Նասրի. «Կվերադառնամ 3 ամսից»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին շարունակում է վերականգնվել վնասվածքից և հույս ունի, որ 3 ամիս անց կվերադառնա խաղադաշտ: Նա դեռ պայքարում է ծնկատակի ջլի վնասվածքի դեմ:
«Այն, ինչը մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում: Հույս ունեմ, որ խաղադաշտ կվերադառնամ 3 ամսից»,- գրել է Նասրին սոցցանցի իր էջում:
Այս հայտարարությանը նա կցել է մի լուսանկար, որից երևում է, որ շարժվում է հենակների օգնությամբ: Այս մասին հաղորդում է «Sky Sports»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ