Տնտեսություն 14:41 19/01/2022 Հայաստան

Տեղական արտադրողները կրկին կանգնեցին փաստի առաջ․ արդյոք բիզնեսը նորից կվստահի պետությանը

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերացումից հետո ստացվեց այնպես, որ տեղական արտադրողները կրկին կանգնեցին փաստի առաջ և ճանապարհի կեսից ստեղծվեց խոչընդոտ նրանց զարգացման համար։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց արգելել Թուրքիայից ապրանքների ներկրումը Հայաստան՝ հաշվի առնելով Անկարայի անթաքույց աջակցությունը Բաքվին։ 2021 թվականի հունիսին այն երկարաձգվեց ևս կես տարով, սակայն տարեվերջում ընդունվեց որոշում, որի համաձայն՝ 2022 թ-ի հունվարի 1-ից վերացվում է թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։

Գագիկ Մակարյանի խոսքով՝ պատերազմի ժամանակ, երբ այդ որոշումն ընդունվեց, պետական մարմինները տեղական արտադրողներին հորդորեցին, որ թուրքական ապրանքները փոխարինեն տեղականով կամ ներմուծումն այլ երկրներից իրականացնեն։ Ըստ նրա՝ հայկական ընկերությունները շատ արագ կոմնորոշվեցին, թուրքական արտադրանքի նկատմամբ էմբարգոն հանգեցրեց ներմուծման փոխարինման՝ ԵԱՏՄ և ԵՄ երկրներից։ Բացի այդ, գործարարները սկսեցին հիմնել նոր բիզնեսներ, սակայն այսօր պետությունը նորից խոչընդոտներ առաջացրեց նոր ստեղծված բիզնեսի համար։

«Այս ընթացքում ընդհանուր առմամբ ստեղծվել է մոտ 50 ընկերություն, որոնք միայն մի քանի տարի աշխատելուց հետո պետք է եկամուտ ունենային։ Կառավարությունը միշտ պետք է հաշվի առնի, որ բիզնեսը կես կամ մեկ տարում չի կայանում, ուստի այդ ժամանակահատվածում չի կարելի պետական կեցվածքը փոխել։

Եթե որոշում է ընդունվում, ապա դա պետք է մի քանի տարի պահպանել, պետությունը պետք է երաշխավորի, որպեսզի բիզնեսը վստահ ներդրումներ կատարի և հետո էլ կարողանա իր ծախսերը վերադարձնել։ Հիմա մենք կանգնեցինք փաստի առաջ։ Այն ընկերությունները, որոնք ծախսեր են կատարել և հիմնադրել են տարբեր արտադրություններ տեքստիլի, կաշվի, կոշիկի, լվացման միջոցների ոլորտներում, երբ դեռ չեն էլ հասցրել նորմալ զարգանալ, հարց է առաջանում՝ կկարողանա՞ն դիմակայել մրցակցությանը։ Չի բացառվում, որ դրանք նաև փակվեն»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Գործատուների միության նախագահը միաժամանակ նշեց, որ թուրքական ապրանքների արգելքի պատճառով ոչ բոլորը բիզնես հիմնեցին և միկրոբիզնեսի շատ ներկայացուցիչներ տուժեցին այդ որոշումից։ Իրականում այդ մարդիկ ապրում էին Թուրքիայից բերված ապրանքների վաճառքով։

«Այդ սահմանափակումն ավելի շատ բարոյական նշանակություն ունեցավ, իսկ տնտեսության համար օգտակարությունը թույլ եղավ, քանի որ քիչ թվով հայկական ընկերություններ ստեղծվեցին, իսկ նորերն էլ չհասցրեցին զարգացնել արտադրությունները։ Ուստի, եթե կառավարությունը մի բան է որոշում, ապա դրա համար պետք է պատասխանատվություն ստանձնի»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։

Նա չբացառեց, որ բիզնեսն այսուհետ կսկսի չվստահել պետությանը, որն իրեն մենակ թողեց պայքարի ու մրցակցության մեջ։

Նման խնդիրներից խուսափելու համար, Գագիկ Մակարյանը գտնում է, որ ՀՀ-ում պետք է տեղական արտադրողներին տեր կանգնելու, տեղական արտադրանքը խթանելու ազգային ռազմավարություն մշակել։ Այդուհանդերձ, ըստ նրա, հարց է առաջանո՞ւմ, թե որքանով է այս պահին պետությունը պատրաստ նման ռազմավարություն մշակելուն։ 

Գործատուների միության նախագահի խոսքով՝ կառավարության 2022-2026 թթ-ի ծրագրում կան լավ մտքեր, ցանկություններ, կարևոր ոլորտներում անհրաժեշտ մասնագետների կրթության որակը բարձրացնելու, արտահանումը խթանելուն ուղղված կետեր, թվում է, թե այդ բոլորը տեղական արտադրողին աջակցելու համար է, բայց իրականում, ըստ նրա, այդ գաղափարը չկա։

«Մենք ունենք առանձին ուղղություններով որոշակի աջակցման ծրագրեր, բայց տեղական արտադրողին խթանելու, տեղական արտադրությունը զարգացնելու կոնցեպցիա Հայաստանը չունի։ Եւ դրա արդյունքում նաև պետական գնումներում չենք կարողանում այդ գաղափարեն առաջ տանել։ Մինչդեռ շատ պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, տեղական արտադրողին աջակցելու քաղաքականությունն առաջնահերթ է համարում։ Ի վերջո տեղական արտադրողները հարկատուներն են, նրանք են հիմնականում աշխատատեղեր ստեղծում, իսկ դժվար օրերին՝ համավարակի, պատերազմի ժամանակ կառավարության կողքին էլի տեղական արտադրողները կանգնեցին։ Հայրենական արտադրողներին պետք է աջակցել ոչ թե բառերով, այլ կոնկրետ գործողություններով»,- նշեց Գագիկ Մակարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:31
Յուրի Խաչատուրովի որդուն ձերբակալել են
ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին ձերբակալել են։ Տեղեկությունը հաստատել են քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:25
Փաշինյանը պետք է ձերբակալվի, կալանավորվի, որ չխուսափի դատաքննությունից. Գեղամ Նազարյան
«Տեղի է ունենում ցինիզմի հերթական դրսևորումը»,- լրագրողների հետ զրուցում ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Աբգար Նազարյանի հայրը՝...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անդրեա Վիկտորին. Իրավապահ մարմիններն ու ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնան անհամաչափ ուժի կիրառումից
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բողոքի խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ ոստիկանների գործողությունները ներկայացրել է  Հայաստանում ԵՄ...
Աղբյուր` Panorama.am
17:03
Վերաբացվել է Աստղացուցարանը Բյուրականի աստղադիտարանում
ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կրկին վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը (պլանետարիումը)։...
Աղբյուր` Panorama.am
16:41
Արսեն Բաբայան. Վարչական ձերբակալվածների քանակով այսօր սահմանվել է Հայաստանի ողջ պատմության ընթացքի ռեկորդը
Մեկ օրվա ընթացքում վարչական ձերբակալվածների քանակով այսօր սահմանվել է Հայաստանի Հանրապետության ողջ պատմության ընթացքի ռեկորդը: Թելագրամի իր...
Աղբյուր` Panorama.am
16:36
«Ազովստալում» 265 զինյալներ զենքերը վայր են դրել և գերի հանձնվել
Անցած օրվա ընթացքում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում թաքնված ավելի քան 250 զինյալներ վայր են դրել զենքերը և հանձնվել, հայտնել է ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Նարեկ Մանթաշյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
«Քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց»,-այս մասին հայտնել է փաստաբան  Ալեքսանդր Կոչուբաևը։...
Աղբյուր` Panorama.am
16:15
Կարմիր բերետավորները մարդաորսի դուրս եկած գազանների զանգված են. Գևորգ Պետրոսյան
«Նիկոլ փաշինյանը երբեք առիթը բաց չի թողել Հայաստանը և հայ ժողովրդին խայտառակելու համար, և դրա վառ օրինակը ՀԱՊԿ գագաթնաժողովում նրա...
Աղբյուր` Panorama.am
15:50
Դատախազությունից պարզաբանում են՝ ինչու չեն ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը տարածել  է հայտարարություն, որտեղ ասված է. «Առանձին լրատվամիջոցներ «Դատախազը...
Աղբյուր` Panorama.am
15:45
Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված. Պաշտպան
«Որոշումն իրենից ներկայացնում է ընդամենը քննիչի միջնորդության արտագրություն (copy-paste)` պնդումներ, որոնց հիմնավորումները բացակայում են»:
Աղբյուր` Panorama.am
15:39
Վիոլետ Գրիգորյան. Աջակցում եմ իշխանության հրաժարականը պահանջող բոլորին
Բանաստեղծ, գրող, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը գրում է. «Կապույտ ուլունք եմ կապել մազերիդ, որ ոստիկանի մահակը չիջնի բաց գլխիդ վրա:...
Աղբյուր` Panorama.am
15:25
Մենք արդեն երկու տարի քուն ու դադար չունենք, ուզում ենք հասկանալ՝ ովքեր մեր երեխաներին տարան կործանման. Կարին Տոնոյան
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ, գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Զինդատախազը մերժել է Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը. փաստաբան
Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու վերաբերյալ զոհված զինծառայողների ծնողների միջնորդությունը մերժվել է։ Այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:15
Amnesty International-ը՝ 44-օրյա պատերազմում ծերերի նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած հանցագործությունների մասին
68-ամյա Սլավիկ Գալստյանը, որն ընտանիքի հետ ապրում էր Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում (այժմ օկուպացված է Բաքվի կողմից) և տառապում էր...
Աղբյուր` Panorama.am
15:04
Ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով
Հայաստանի տարածքում մայիսի 17-ի ցերեկը, 18-19-ի  կեսօրից հետո, 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին...
Աղբյուր` Panorama.am
14:56
Արցախում ՃՈ-ն կանգնեցնում է բոլոր տրանսպորտային միջոցները, զննում դրանք ու փոխադրվող բեռը
Արցախի Հանրապետության Ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է  խստացված ռեժիմով։ «Հաշվի առնելով վերջին շրջանում...
Աղբյուր` Panorama.am
14:50
Հայտնի է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմը: Երևանում...
Աղբյուր` Panorama.am
14:48
Պահանջում ենք, որ մեր գործը քննի ԱԱԾ-ն. Կարին Տոնոյան
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, որոնք քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ, հայտարարեցին՝ պահանջում են, որ...
Աղբյուր` Panorama.am
14:43
ՔՊ-ական պատգամավորի խնդրանքը՝ «հայրենասիրամշակութային ծրագրեր իրականացնող գործընկերներին»
«Քաղաքական ճգնաժամ չկա, քաղաքական պահանջ չեմ տեսնում,  չեմ տեսնում որևէ քաղաքական օրակարգ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
14:37
Մամիջանյան. Բերման ենթարկվածների թիվը այնքան մեծ էր, որ մեր ընկերներին նաև Աշտարակի բաժանմունք են տարել
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական գործիչ Հայկ Մամիջանյանը գրում է. «Իշխանությունները տարածում են հերթական սուտը՝ իբր օրվա ընթացքում մեկից ավել...
Աղբյուր` Panorama.am
14:30
Լավրովը բացատրել է, թե ինչու են Ուկրաինայի հետ բանակցությունները ձգձգվում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրթական «Նոր հորիզոններ» և «Գիտելիքներ»  իրազեկման մարաթոնում...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՌԴ ԱԳՆ-ն Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաները համարում է Հայաստանի ներքին գործը
Հայաստանում բողոքի ցույցերն այդ երկրի ներքին գործն է, Ռուսաստանը դրան չի միջամտում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Խծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու, հրամանը չկատարելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան
Զինվորական դատախազության հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել. զինդատախազը՝ զոհվածների ծնողներին
Վերաքննիչ դատարանից այսօրվա նիստի վերաբերյալ ծանուցագիր չեմ ստացել։ Այդ մասին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ Արցախյան 44-օրյա պատերազմում...
Աղբյուր` Panorama.am
13:58
Թուրքիան ակնկալում է, որ Պուտինի այցը տեղի կունենա Անկարայում Նովակի բանակցություններից հետո
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարող է կայանալ Անկարայում ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և թուրք գործընկերների բանակցություններից...
Աղբյուր` Panorama.am
13:50
Վանեցյան. Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրում է. «Այսօր առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են...
Աղբյուր` Panorama.am
13:45
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 9-15-ն անցկացված «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 56-րդ...
Աղբյուր` Panorama.am
13:26
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 16.5 հազար եվրո վճարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին
ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել 12 հազար եվրո վճարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ  Արմինե Օգանեզովային, որն առավել հայտնի էր...
Աղբյուր` Panorama.am
13:20
Առևանգեցին պատգամավոր Թադևոս Ավետիսյանին. Գեղամ Մանուկյան
Նա հայտնում է, որ պատգամավորին մտցրեցին ոստիկանական մեքենան և առևանգեցին՝ որևէ օրինական հիմնավորում չտալով այդ քայլին։
Աղբյուր` Panorama.am
13:07
Շվեդիան ստորագրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Անն Լինդեն ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումը, Twitter-ում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}