Պաշտոնավարման «հարուր օրը» չլրացած Սիմիդյանը շփվեց լրագրողների հետ
«Ես չգիտեի, որ ժպտալն այդքան մեկնաբանությունների առիթ կարող է տալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ պատասխանելով հարցին, թե երեկ ԱԺ ամբիոնի մոտ նախագիծ ներկայացնելիս ո՞րն էր ժպտալու առիթը:
Նա նշեց, որ առաջին անգամ էր զեկուցում նախագիծ, մի փոքր հուզված էր:
Հակոբ Սիմիդյանը չցանկացած պատասխանել մասնագիտական հարցերին:
Լրագրողի դիտարկմանը, որ ձեր կառավարությունը եկած օրվանից լրագրողների հետ չի շփվում, նա նշեց. «Հիմա շփվեցի, չէ՞: Հարուր օրն էլ չի անցել: Կաշխատեմ, ձեր հետ կշփվեմ, հարցերը կտաք, կպատասխանեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ