Թուրքիան չի ցանկանում հայկական կողմի հետ հանդիպումները շարունակել 3-րդ երկրում
Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի հետ բանակցությունների վայրը լինի հենց Թուրքիան կամ Հայաստանը:Այս մասին, ըստ Էրմենիհաբերի, հայտնել է թուրքական «İhlas» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Նույն աղբյուրը հաղորդում է, որ պաշտոնական Անկարան անհրաժեշտ չի համարում, որ ներկայացուցիչների հետագա հանդիպումներն անցկացվեն այլ երկրներում:
Հիշեցնենք, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչներ նշանակված Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին Մոսկվայում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան