Իրավունք 19:00 21/01/2022 Հայաստան

Հայաստանում հանցագործություններն աճել են 14,3%-ով

2021 թ. ընթացքում Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 14,3%-ով կամ 3777 դեպքով (2020 թ.` 26468, 2021 թ.՝ 30245), ինչը հիմնականում պայմանավորված է գողությունների (աճ՝ 1695-ով), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (աճ՝ 188-ով), խարդախությունների (աճ՝ 127-ով), ինչպես և առավել լատենտային համարվող թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների (աճ՝ 318-ով) թվի աճով: 
Տվյալները ներկայացվել են ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում:

Գրանցված 30245 դեպքերի մեջ հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ (17460 դեպք կամ 57,7%) և միջին ծանրության (7988 դեպք կամ 26,4%-ը) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84,1%-ը:

Ըստ հիմնական հանցատեսակների` աճել են սպանության (50-60), սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված (81-93), գողության (9523-11218), ավազակության (39-41), խարդախության (1716-1843), համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների (154-181), տրանսպորտային միջոցներ փախցնելու (46-54) և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու (1360-1548) դեպքերը:

Միևնույն ժամանակ, նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (1024-976), այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու (224-218), բռնաբարության ու բռնաբարության փորձի (25-14), բնակարանային գողության (1255-1192), կողոպուտի (163-146), յուրացման կամ վատնման (525-473) և խուլիգանության (338-322) դեպքերը:

Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով (նյութերով) անցնող 37510 հանցագործության դեպքերից 57,7%-ով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ (2020 թ.՝ 31953 հանցագործության դեպքերից՝ 55,7%-ով): Ծանր՝ 6694 հանցագործություններով՝ 34,4% (2020թ .՝ 5974 հանցագործություններով՝ 35,3%), առանձնապես ծանր՝ 584 հանցագործություններով՝ 58,0% (470 հանցագործություններով՝ 54,9%):

2021 թ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է մարդկանց թրաֆիքինգի 10 (6) դեպք:
Հայտնաբերվել է 950 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որոնցից 237-ը (157) կաշառակերության դեպքեր են, 129-ը (160)՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման կամ վատնման, 113-ը (155)՝ պաշտոնեական կեղծիքի, 271-ը (389)՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 50-ը (52)՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է ընդհանուր 185671 նյութ, հարուցվել է 15797 քրեական գործ:

Արձանագրվել է 4604 ճանապարհատրանսպորտային պատահար. զոհվել է 368 և մարմնական վնասվածքներ ստացել 6699 անձ:

2021 թ. ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1771 (2020 թ.՝ 1922) ծառայողական քննություն. կարգապահական տույժի է ենթարկվել 587 (844) ծառայող:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:17
Վաղը հստակ պետք է փաստենք՝ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, սա այլևս իշխանություն չունի մեր երկրում. Սաղաթելյան
«Վաղը առավոտյան 8:00-ից մեկնարկում ենք անհնազանդության ակցիաները. Դուրս արի փողոց»։
Աղբյուր` Panorama.am
21:02
Այն, ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, կոչվում է ոստիկանական беспредел․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.  «Ապօրինություններով զբաղվող ոստիկանության պահանջներն...
Աղբյուր` Panorama.am
20:55
Նույն վայրն է, նույն վայրենությունը
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Ընդամենը 3-4 օր առաջ. նույն վայրն է, նույն խաչմերուկը, որտեղ ս/թ ապրիլի 26-ին ՀՀ վարչապետին ուղեկցող...
Աղբյուր` Panorama.am
20:39
«Արյունոտ լուսին» էր
Անցած գիշեր աստղագետները և մնացած բոլորը կարողացան վայելել արտասովոր տեսարան՝ երկնքում  հայտնվեց արյունոտ սուպերլուսինը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:36
Ոստիկանությունը պարտավոր է նաև բավարար ժամանակ տրամադրել ավտոերթի միջոցով անցկացվող հավաքի մասնակցիներին․ ՄԻՊ
Ավտոերթի միջոցով իրականացվող կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքի իրավունքների երաշխավորման հարցում ոստիկանության գործելակերպի մասով ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:11
Փաստաբանների պալատը ոստիկանության ծառայողներին հորդորում է խստորեն հետևել օրենսդրական պահանջներին
ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել՝ Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ։ «ՀՀ փաստաբանների...
Աղբյուր` Panorama.am
19:52
Երկրի ղեկավարը չպիտի ...
 Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Հռետորական. ինչի՞ վրա են իրենց հույսը դրել «Նիկոլի վերջին օրերի վկաները» ......
Աղբյուր` Panorama.am
19:42
Կոռուպցիոն չարաշահումներ՝ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ  100 տոկոս պետական բաժնեմաս...
Աղբյուր` Panorama.am
19:42
3-րդ օրն է ինչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը չենք ստացել․ փաստաբան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․ «Ուշադրություն` 3-րդ օրն է ինչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը չենք ստացել: Երևի...
Աղբյուր` Panorama.am
19:41
Արցախի հանձնումը վիժեցնել
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Սկսվել է Դիմադրության շարժման ակցիաների երրորդ շաբաթը։ Որպես ՀՀ քաղաքացի, ով մասնակցում է...
Աղբյուր` Panorama.am
19:18
Հիմա էլ ՀԱՊԿ-է՞ մեղավոր․ Արթուր Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․ «Հիմա էլ ՀԱՊԿ-է՞ մեղավոր Նոյեմբերի 9-ից մինչ օրս էս...
Աղբյուր` Panorama.am
19:15
«Բարեկամություն» կայարանում երթևեկության խափանումը տեխնիկական էր
 Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ սույն թվականի մայիսի 16-ին՝ ժամը 18:05 -ի սահմաններում՝ «Բարեկամություն»...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ավետիք Իշխանյան՝ Մեր ժամանակների Լեդի Մակբեթը
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Կարդացի վարչապետուհու հերթական այցի մասին, այս անգամ  Գավառի Համալսարան։ Տիկին...
Աղբյուր` Panorama.am
19:04
Գյուղատնտեսության ոլորտում գենոմային տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Գենոմային տեխնոլոգիաների դերը՝ որպես ժամանակակից ագրոարդյունաբերությունն առաջ մղող...
Աղբյուր` Panorama.am
19:04
Պարզվում է՝ Եվրատեսիլում Ուկրաինայի ժյուրին սխալ միավոր է դրել Լեհաստանին
Ուկրաինացի երգչուհի, Եվրատեսիլում Ուկրաինայից ժամանած ժյուրիի անդամ Իրինա Ֆեդիշինն ասել է, որ մրցույթի մրցավարական համակարգում ձախողում է տեղի...
Աղբյուր` Panorama.am
18:36
Վրաստանում շրջանավարտները վթարի են ենթարկվել
Վրաստանի Կախեթի  մարզում՝ Կվարելիի կենտրոնական ճանապարհին, վթար է տեղի ունեցել՝ բախվել են չորս թեթև մարդատար ավտոմեքենա: Jnews-ի...
Աղբյուր` Panorama.am
18:33
ԱՆ-ն ստիպում է բոլորին օգտվել բանկերից
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ֆինլանդիան 33 անձի արտահանձման Անկարայի պահաջից որևէ մեկին դրական պատասխան չի տրվել
Շվեդիան և Ֆինլանդիան չեն ընդունել Թուրքիայի պահանջները գյուլենական շարժման և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՀԱՊԿ-ը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ գործնական համագործակցություն հաստատելու պատրաստակամության մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ են գործնական համագործակցություն հաստատել ՆԱՏՕ-ի հետ։...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունը հավաքագրելով քաղաքացիաների անձնական տվյալները՝ դրանք օգտագործում է այլ նպատակներով. Կոչուբաևը
«Ոստիկաններին տեղեկացնում եմ, որ բոլոր գործողությունները փաստաթղթավորում են և անպայման արժանանալու են գնահատականի»։
Աղբյուր` Panorama.am
18:10
Վանաձորի «Հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու նիստերին
«մինչև չվերականգվի օրինականությունը»։
Աղբյուր` Panorama.am
18:06
Պարսյան. Հակաճգնաժամային կառավարության և նոր հարկաբյուջետային քաղաքականության խիստ կարիք ունենք
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն իր հոդվածում անդրադարձել է կառավարության...
Աղբյուր` Panorama.am
17:55
ՊՆ-ն մրցույթ է հայտարարում
Պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:45
ԱՆ. Սրճարաններում ծխելու արգելքը չի հանվի
Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է համացանցում տարածվող լուրերը, թե հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում` բացօթյա, ծխելու...
Աղբյուր` Panorama.am
17:34
«Նվիրում Կոմիտասին». Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրութուն
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ «Թանգարանների միջազգային օրը»՝ մայիսի 18-ին՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
17:25
Փաշինյան. ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո այնքան էլ չուրախացրեց Հայաստանին
Կրեմլում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ  պետությունների ղեկավարների հանդիպումը։ Նիստին, որը համընկնում է...
Աղբյուր` Panorama.am
17:17
Ժորա պապիկին ձերբակալեցին
Փաստաբան Միքայել Շխիմյանը գրում է. «Խաղաղ ավտոերթին հեծանիվով մասնակցող, երեք պատերազմի մասնակից Գիորգի Արիստակեսյանը, նույն ինքը...
Աղբյուր` Panorama.am
17:12
Վարդևանյան. Ոստիկաններից մի քանիսի գործողություններում առկա են քրեական հանցագործության հատկանիշներ
Ավտոերթի մասնակիցների նկատմամբ  բռնություն գործադրած ոստիկանները կպատժվեն։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հայրենիք հանձնողներին մատուցված ցանկացած ծառայություն հավասարազոր է Հայրենիք հանձնելուն. Աբրահամյան
«Վահե Ղազարյան, շարունակի լռել, ձև տուր, թե իբր տեղում չես, կույր ես, խուլ ես, համր ես։ Բայց ասեմ, որ դա էլ չի օգնի»։
Աղբյուր` Panorama.am
17:00
Կատարվածն առնվազն պաշտոնեական լիազորությունների չարաշահում է. Մակինյան
«Ապօրինի հրաման կատարելը քրեական պատասխանատվությունից չի ազատում…»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից
11:26 26/04/2022

Վանեցյան. Ողջ երթի ընթացքում մարդիկ ողջունում են իրենց պատշգամբներից, մեքենաներից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}