Օրվա մամուլ 09:53 22/01/2022 Հայաստան

«Փաստ». Կատարելով Ալիևի ու թուրքերի ուղիղ հանձնարարությունը, իրենց անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. Է.Ղազարյան

«Փաստ» թերթին տված հարցազրւոյցում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների խնդրին և նշել. «Սահմանադրական փոփոխությունների այս գործընթացի հետ կապված Նիկոլ Փաշինյանը սեփական որևէ կարծիք չունի:

Նա ընդամենը կատարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծրագիրը և ուղիղ հանձնարարությունը, որը 2021թ. ապրիլին իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ հայերը պետք է հրաժարվեն իրենց տարածքային նկրտումներից և փոխեն իրենց Սահմանադրությունը: Իսկ ինչո՞վ է խանգարում մեր Սահմանադրությունը Իլհամ Ալիևին ու Նիկոլ Փաշինյանին: Պատասխան՝ շատ կարևոր մի հանգամանքով. մեր Սահմանադրությունն իր նախաբանում հղում է կատարում Հայաստանի Անկախության հռչակագրին:

Այսինքն, Սահմանադրության հիմքում Անկախության հռչակագրի դրույթներն են, ինչը պատահական չէ, որովհետև այնտեղ ասվում է, որ Սահմանադրությունը պետք է մշակվի հռչակագրի հիման վրա: Իսկ Անկախության հռչակագրի հիմքում կան հետևյալ կարգավորումները. առաջին հերթին՝ հռչակագիրը հիմնվում է Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի՝ Հայաստանն Արցախին վերամիավորելու որոշման վրա»։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Է. Ղազարյանը շեշտեց, որ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիր կամ Արցախը թշնամուն հանձնելու որևէ համաձայնագիր կհակասի ՀՀ ներկայիս Սահմանադրությանը. «Այսինքն, հիմա Սահմանադրական դատարանը չի կարող տալ եզրակացություն, որ այդ համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Նման համաձայնագիր այս պահի դրությամբ չի կարող կյանքի կոչվել, ուժի մեջ չի կարող մտնել:

Դրա համար Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն է առաջացել: Նպատակն այնտեղից Անկախության հռչակագրին վերաբերող հղումները հանելն է, որ Ադրբեջանի հետ կարողանան ազատ կնքել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող և Արցախը թշնամուն հանձնող համաձայնագրերը: Այս պահի դրությամբ այդ փաստաթղթերն առոչինչ կլինեն, որովհետև Սահմանադրությունը դա թույլ չի տալիս:

Բացի այդ, Անկախության հռչակագիրը, որին հղում է անում մեր Սահմանադրությունը, 11-րդ կետով առնչվում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը՝ Հայաստանի իշխանություններին պարտավորեցնելով մշտապես հետևողական պայքար տանել Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում: Մինչդեռ այս դրույթը սահմանափակում է հայ-թուրքական հարաբերություններին առնչվող գործընթացը. թուրքական կողմն ունի նաև նախապայման այն մասին, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացից:

Միևնույն ժամանակ, եթե այն Անկախության հռչակագրի հիմքում է, ապա նույնպես իրավական իմաստով խոչընդոտ ու արգելք է Թուրքիայի հետ թուրքական օրակարգով հարաբերություններ զարգացնելու համար: Իսկ այլ օրակարգ, քան թուրքական օրակարգն է, այս պահին չի նշմարվում, որովհետև նախապայմանները մնում են ուժի մեջ, իսկ Հայաստանի իշխանությունները գործընթաց են սկսել»:

Էդգար Ղազարյանը շեշտեց, որ մյուս հարցն այն է, որ մեր Սահմանադրությունը հստակ սահմանում է՝ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող ցանկացած հարց կարող է լուծվել բացառապես հանրաքվեի միջոցով. «Նիկոլ Փաշինյանի բանավոր հանձնարարությամբ և արդեն ՌԴ-ում ՀՀ դեսպան, նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի իրագործմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքներ են հանձնվել ադրբեջանական ԶՈւ-երի տնօրինությանը:Խոսքն առնվազն վերաբերում է ԳորիսԿապան ճանապարհի մի հատվածին ու Կապան-Ճակատեն հատվածին:

Ճանապարհները հանձնվել են, բայց Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի իր զազրախոսության ժամանակ նշել էր, որ դեռևս լուծումներ չունեն, բայց քննարկվում է նաև այլ տարածքների, այսպես կոչված, անկլավների հարցը: Նշվածից բխող իրենց ծրագրերը նույնպես չեն կարող իրագործել, քանի դեռ Սահմանադրությունն իրենց առաջ սահմանափակումներ է դրել: Հիմա, կատարելով Ալիևի ու թուրքերի ուղիղ հանձնարարությունը, իրենց անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}