Պայթյուն Տիչինայի փողոցում՝ հրդեհի բռնկմամբ
Հունվարի 23-ին, ժամը 10։48-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։04-ին, մարվել՝ 12։20-ին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ