Եղեգնաձորում Սահմանադրության նախագծին ծանոթ չէին
«Զարմանալի է, որ այս ելույթների ժամանակ միայն կառավարման համակարգի փոփոխություններին են անդրադառնում, չէ՞ որ Մայր օրենքում շատ փոփոխություններ են կատարվել», -այսօր Եղեգնաձորում «Այո և Ոչ» հեռուստաշոուի ժամանակ քարոզող խմբերի ներկայացուցիչներին լսելուց հետո նկատեց Եղեգնաձորի բնակիչ կանանցից մեկը:
Ի պատասխան «Ոչ» քարոզող խմբի անդամ Թամարա Գևորգյանը նկատեց. «Ուղղակի չեն ուզում իրենց անցյալը վերլուծել»:
Նա փոքրիկ հարցախույզ արեց` պարզելու, թե ովքեր են ծանոթ առաջարկվող Նախագծի տեքստին և դրական պատասխան չստացավ:
Իսկ «Այո» քարոզող խմբի անդամ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ իր հերթին ներկայացնում էր, որ եթե հանրաքվեն դրական ավարտ ունենա, ապա Ազգային ժողովը «ուժեղ և ինքնուրույն կառույց» է դառնում, վարչապետին մեծ լիազորություններ են տրվում:
«Մեր կողմից առաջարկվող այս համակարգային փոփոխությունը կոնկրետ պահանջ է` տարիներ շարունակ ժողովուրդը մեզանից պահանջել է, որ մեզ անձերի փոփոխություն պետք չէ, այլ համակարգային փոփոխություն: Եվ ահա այս փոփոխությունը մենք դրել ենք Ձեր քննարկմանը», -իր դիմաց խմբված եղեգնաձորցիներին ասում էր տիկին Աճեմյանը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվող տարբերակը խորհրդարանական համակարգի մասին չէ. Բագրատյանը` եղեգնաձորցիներին
- Կառավարման այսօրվա համակարգը հնարավորություն չի տալիս, որ իշխանությունը պատասխանատու լինի ժողովրդի առաջ. Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ